Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Էլ ի՞նչ հեղափոխության շարունակության մասին կարող է խոսք լինել». Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հեղափոխությունն արդեն իրականացվել է 2018թ. ապրիլ-մայիսին։

 

Պնդել, թե հեղափոխությունը շարունակվում է, առնվազն հասկանալի չէ։

 

Եթե իշխանությունը հեղափոխության արդյունքում է ձևավորվել, էլ ի՞նչ հեղափոխության շարունակության մասին կարող է խոսք լինել։

 

Հիմա պետք է իրականացվի հեղափոխության օրակարգը, իսկ եթե իրականացման հետ կապված դժգոհություններ կան, ապա այդ դժգոհության արտահայտողը հաստատ իշխանությունը չի կարող լինել։

 

Իշխանությունը, ինչպես միշտ պատասխանատվություն է կրում իր պարտավորությունների կատարման համար, և ոչ թե պետք է իր պարտավորությունների ոչ պատշաճ կատարման հետևանքով չլուծված խնդիրներից դժգոհի»։

 

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ