Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուրեմն հայտարարում եմ աղաղակող խայտառակ խախտման մասին: «Կենտրոն» ՔԿՀ֊ում կալանքի տակ գտնվող Նորքի խմբի ղեկավար Արթուր Վարդանյանի և իր կնոջ բոլոր անձնական տեսակցություններին ներկա է լինում երրորդ անձը՝ ՔԿՀ աշխատակիցը, որը օրենքի կոպիտ խախտում է։
Տեղյա՞կ է այս մասին արդարադատության նախարարը։
Նույնիսկ թույլ չեն տալիս հեռախոսով խոսել իր անչափահաս երեխաների հետ։ Կա՞ բացատրություն, արդեն իսկ դատաքննության փուլում գտնվող գործող մեղադրյալի իրավունքների նման անհիմն և ապօրինի սահմանափակումները, ի՞նչ նախաքննության գաղտնիքի մասին կարող է խոսք լինել, պարոն գլխավոր դատախազ։
Դադարեցրեք ապօրինությունը Արթուր Վարդանյանի նկատմամբ, որը 30 հոգանոց խմբից միակն է մնացել կալանքի տակ»: