Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«ՀՀԿ կարկառուններից որևէ մեկը ծպտուն հանե՞լ է»․ Արթուր Սաքունց

April 26, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մի հատ միամիտ հարց․ գեներալ Սամվել Բաբայանը և՛ Ռոբերտ Քոչարյանի, և՛ Սերժ Սարգսյանի նախագահության ժամանակահատվածում, ՀՀԿ իշխանության ժամանակ, բանտարկվել է։ ՀՀԿ որևէ կարկառուն և նրանց սպասարկողներից որևէ մեկը մի ծպտուն հանե՞լ է (եթե այո՛, ապա հիշեցրեք), թե ինչպես կարելի է ախր գեներալի ազատազրկել։ Թե՞ գեներալներն էլ էին, ըստ իշխանության նկատմամբ լոյալությամբ, համարվում գեներալ կամ խորհրդանիշ։ Գիտեք՝ ինչո՞ւ չէին ծպտուն հանում, որովհետև օրենքն ամենայն խստությամբ կիրառում էին իրենց ընդդիմադիրների նկատմամբ, անկախ նրանից, գեներալ է, թե սովորական քաղաքացի, և բացարձակապես չէր կիրառվում իրենց իշխանությանն սպասարկող գեներալների և մարդկանց նկատմամբ։ Որովհետև իրենց համար ոչ թե պետությունն ու օրենքը, իրավունքն ու մարդն էր կարևոր, այլ միմիայն սեփական իշխանության պահպանումը։ Հույս ունենանք՝ նոր իշխանությունները սեփական գեներալների խումբ չեն ստեղծի»։

 

 

mamul.am

Դիտումներ՝ 1177

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????