Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Կարո՞ղ ենք պնդել, որ ԱԺ-ում ախպերական մտածողությունը չի հաղթահարված». Արթուր Սաքունց

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Չնայած հենց ԱԺ-ում է իր հայտնի ելույթն ունեցել ԲՀԿ ղեկավար Գագիկ Ծառուկյանը, և որը լսել են ԱԺ-ում ներկա բոլոր քաղաքական խմբակցությունների ներկայացուցիչները, սակայն արտախորհրդարանական քաղաքական ուժն է բարձրացնում հարցեր, բիզնեսի և քաղաքականության անհամտեղելիության վերաբերյալ:

 

Չնայած շատ հեռուն գնացող եզրակացություններ չեմ ուզում անել, բայց ակամա հարց է ծագում. հիմա կարո՞ղ ենք պնդել, որ ԱԺ-ում ախպերական մտածողությունը չի հաղթահարված:

 

Հուսով եմ, և ակնկալում եմ բոլոր խորհրդարանական խմբակցությունների պաշտոնական դիրքորոշում ՔՈ-ի բարձրացրած հարցի վերաբերյալ, ոչ թե մեկ կամ երկու պատգամավորների մակարդակով փորձեք փախչել պաշտոնական դիրքորոշում արտահայտելուց»:

 

mamul.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ