Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Այդ ովքե՞ր են որոշելու, թե որոնք են արատները»․ Արթուր Սաքունց

April 9, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. ««Դա արատ է: Արատը ոնց որ եղել է թաքուն պահել, պետք է թաքուն պահենք: Մենք թույլ չենք տալու երբեք ու երբեք դա տարածվի կամ օրինական ուժ ստանա», - ասաց Ծառուկյանը: Սրանում է արժեքային համակարգի բուն էությունը ոչ միայն Գ. Ծառուկյանի, նրա որոշ համախոհների, այլ նաև հասարակության որոշ շերտերի: Արատը պետք է թաքցնել, արատը չպետք է ցույց տալ, արատը եթե հնարավոր չի թաքցնել, ապա այն օրենքի ուժով պետք է թաքցնել՝ լսում ե՞ք, կարդում ե՞ք... Սրանում է մարդկանց նկատմամբ խտրական, մարդկանց արժանապատվությունը նվաստացնող, ոչնչացնող վերաբերմունքի ողջ հակամարդկային, հակաքաղաքակրթական փիլիսոփայության էությունը: Սա նաև հակասահմանադրական է իր ողջ էությամբ: Թաքցնել, չտեսնելու տալ, արգելել... Այդ ովքե՞ր են որոշելու, թե որոնք են արատները, և այդ ովքե՞ր են որոշելու, թե որ արատներ ունեցողների նկատմամբ ինչ անել՝ թաքցնելու համար: Ներառականության, մարդու իրավունքների համընդհանրության, անքակտելիության մասին խոսքերը բնականաբար ավելորդ են դառնում նման մոտեցումների համար: Հա, նացիստներն արատավոր համարում էին, ըստ իրենց պատկերացումների, որոշ մարդկանց ու ոչնչացնում էին, բոլշևիկները՝ նույնպես: Դրա համար օրենքներ ընդունեցին, քննող ու զննող ատյաններ կազմեցին: Սրանում է ֆաշիզմի ողջ էությունը»։

 

 

Դիտումներ՝ 1113

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????