Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Հանգիստ նստեք տեղներդ». Արթուր Սաքունց

May 14, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Բայց պարազիտության ու ճիզվիտության ինչ աստիճանի կարելի է հասնել էլի։


Թե բա՝ Արցախի և Հայաստանի ռազմավարական ալյանս։

 

Բա 1988-ից մինչ այսօր, ի՞նչ էր, ալյանս չէ՞ր, թե՞ ալյանսը 2018թ. մայիսին վերացավ, ու մի գլխապատառ, հարայ-հրոցով փրկության ալյանս եք հիմնում. իբր ի՞նչ։

 

Իբր թե մի այնպիսի աշխարհափրկիչ, դղրդացնող միտք են հղացել։

 

Այլևս ինքնափրկության ո՛չ գաղափար, ո՛չ էլ տեղ ունեն, նորից Արցախի հաշվին են փորձում վերահաստատվել, իբր թե՝ դեռ կանք, շնչում ենք։

 

Ռազմահայրենասիրականի գիծը հիշում են, երբ կոռուպցիոն իշխանության լափամանից զրկվում են։

 

Բա քսան տարի իշխանություն էիք, բա ալյանս ստեղծեիք, ի՞նչ էիք անում, ինչո՞վ էիք զբաղված։ Թե՞ կոռուպցիոն ալյանսի վերակենդանացման հույսերը հանգիստ չեն տալիս, դեռ տառապում եք կորցրածից։

 

Չի լինելու, ու չեք հաջողելու, քանի որ ազնիվ չեք, ու անկեղծ չեք, ոչ էլ եղել եք այդպիսին։

 

Հանգիստ նստեք տեղներդ։

 

Ո՛չ բանակում կոռուպցիայի մասին եք խոսել, ո՛չ թալանի ու կողոպուտի մասին եք ծպտուն հանել, ոչ էլ ինքնասպանությունների ու սպանությունների մասին. քսան տարի դինջանում էիք իշխանության օթյակներում, առանց մտահոգվելու։

 

Հիմա նո՞ր սկսեցիք մտահոգվել։

 

Այո, մտահոգ եք, բայց՝ միմիայն իշխանությունը կորցնելու պատճառով, միմիայն կատարած հանցագործությունների համար անխուսափելի պատասխանատվություն կրելու համար եք մտահոգ։

 

Չնայած, ճիշտ էլ մտահոգվում եք: Բայց հանկարծ չփորձեք այդ անձնական շարժառիթներով մտահոգությունները պետության ու նրա քաղաքացիների վզին փաթաթել։

 

Դեռ ահագին ժամանակ ունեք խելքի գալու ու իսկապես դինջանալու պետության սահմանված չափաբաժնի հաշվին՝ ՔԿՀ֊ներում։

 

Պրիմիտիվությունն ու շուստրիությունը խելացիության և մտահոգության ցուցանիշ չէ»։

 

mamul.am

Դիտումներ՝ 894

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????