Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Ուրեմն մի գաղտնիք ասեմ. Արթուր Սաքունց

Պուտինին արդեն միջազգային մակարդակում են հպատակության խոստովանություն անում ոչ միայն քվեարկությամբ, այլև հայտարարություններով․․․
 
Բա հասնել Եվրոպայի Խորհուրդ ու հանդես գալ Պուտինին Նավալնուց պաշտպանելու խոսքո՞վ․․․
 
Մի հատ էլ երևի “Զա զասլուգի պերեդ օտեչեստվոմ” շքանշան արժե շնորհել․․․
 
Ուրեմն մի գաղտնիք ասեմ։
 
Ձեր Պուտինը /կամ Պուտլերը/, ինչպես ցանկացած բռնապետ, թքած ունի իր ծառաների, հպատակների ու քծնողների վրա, ու հեշտությամբ զոհաբերելու է, քանի որ իր գլուխը փրկելու մասին է հիմա միայն մտածում, “նե դո վաս”։
 
Այ, որ գահընկեց լինի, իսկ դա հաստատ լինելու է, Ձեզ մնալու է գոչել, “կոռոլ ումեր, դա զդրաստվույետ կոռոլ”, կամ էլ մնալու եք շվարած․” բա հիմա ոնց անենք, ում քծնենք”։
 
 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ