Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատարանում շարունակում է քննվել «Մարալիկի գործը»

August 2, 2024

«Մարալիկի գործ» | Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ռազմավարական գործեր

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանում/Մարալիկի նստավայր/ շարունակվում է քննվել «Մարալիկի գործը»։ Հիշեցնենք, որ աշխատանքային իրավունքների պաշտպանության նպատակով ՀՔԱՎ գրասենյակ էին դիմել Ջ.Ա.-ն, Ա.Հ-ն, և Գ.Ա-ն, ովքեր աշխատում էին Շիրակի մարզի Անի համայնքի  Մարալիկի «Ռոմի Բարոնյանի անվան մանկապարտեզ» ՀՈԱԿ-ում։ 

 

Կազմակերպություն դիմած քաղաքացիներն ազատվել էին աշխատանքից աշխատանքային պայմանագրերի գործողության ժամկետը լրանալու հիմքով։ Սակայն իրականում գործատուի կողմից դրսևորվել էր խտրական մոտեցում։ Մասնավորապես, ի տարբերություն նույն հաստատության այլ աշխատակիցների, Գործատուն մեզ դիմած քաղաքացիների հետ կնքած որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագրերի ժամկետները չէր երկարաձգել և պայմանագրի գործողության ժամկետը լրանալու հիմքով լուծել էր նրանց պայմանագրերը:  Պայմանագրերը լուծարելու իրական պատճառը հանդիսացել է քաղաքացիների դիրքորոշումը Մարալիկի ավագանու ընտրությունների ժամանակ։ Աշխատանքից ազատված քաղաքացիները ավագանու ընտրությունների ժամանակ հրապարակավ աջակցել էին ոչ թե հաղթած թեկնածուին, այլ նրա հիմնական մրցակցին։ Եվ փաստորեն ավագանու ընտրություններից հետո, երբ թեկնածուն, որին վերոնշյալ քաղաքացիները չէին սատարում, ընտրվում է Մարալիկ համայնքի ղեկավար, նրանք ազատվում են աշխատանքից։   

 

Իրավական տեսակետից գործատուն պարտավոր էր նրանց հետ ո՛չ թե որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր կնքել, այլ Աշխատանքային օրենսգրքով սահմանված հիմքերով և կարգով պետք է կնքեր անորոշ ժամկետով աշխատանքային պայմանագիր։ Սրա փոխարեն գործատուն  կնքել է որոշակի ժամկետով աշխատանքային պայմանագիր և պարբերաբար երկարաձգել աշխատանքային պայմանագրի գործողության ժամկետը:  

 

ՀՀ Շիրակի մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան ներկայացված հայցադիմով ՀՔԱՎ-ը պահանջել է Հայցվորների հետ կնքված աշխատանքային պայմանագրերը ճանաչել անորոշ ժամկետով կնքված աշխատանքային պայմանագրեր, անվավեր ճանաչել Հաստատության տնօրենի՝ Դիմումատուներին աշխատանքից ազատելու մասին ոչ իրավաչափ Կարգադրությունները, վերականգնել Դիմումատուներին իրենց նախկին աշխատանքում և վճարել հարկադիր պարապուրդի ամբողջ ժամանակահատվածի համար: Հայցադիմումով ներկայացվել է նաև Դիմումատուների նկատմամբ գործատուի  կողմից նրանց քաղաքական դիրքորոշմամբ պայմանավորված խտրական վերաբերմունք  դրսևորելու փաստական և իրավական հիմքերը:

 

  Դատարանի որոշմամբ` ներկայացված հայցադիմումը վերադարձվել էր պատճառաբանությամբ, որ «թեև հայցվորներն իրենց պահանջներն ուղղել են նույն Գործատուի դեմ, այնուամենայնիվ, հայցվորների պահանջները միմյանց հետ որևէ կերպ փոխկապակցված չեն։ Այն հանգամանքը, որ հաստատության տնօրենի նույն օրվա մի քանի կարգադրություններով ազատվել են հաստատության մի քանի աշխատակից, հիմք չէ այդ աշխատակիցների կողմից ներկայացված կարգադրություններն անվավեր ճանաչելու պահանջները փոխկապակցված դիտելու համար»։ Դատարանը այս հիմնավորմամբ հայցադիմումը վարույթ չէր  ընդունել։ 

 

ՀՀ վերաքննիչ դատարան ներկայացված բողոքի քննության արդյունքում դատարանը վերացրել է վերադարձի որոշումը և պարտավորեցրել Առաջին ատյանի դատարանին Հայցվորների կողմից ներկայացված հայցադիմումը ընդունել վարույթ։ 

 

Վարույթ ընդունված գործի շրջանակներում դատարանը բաշխել է ապացուցման բեռ, որի շրջանակներում Հայցվորների միջնորդությամբ դատարանում հարցաքննվել է նաև պատասխանող հաստատության ղեկավարը։  Մասնավորապես հարցաքննության ընթացքում կարևոր էր բացահայտել այն հանգամանքը, որ հայցվորների նկատմամբ գործատուն դրևսևորել է խտրական մոտեցում։ Հայցվորների ներկայացուցչի գնահատմամբ հարցաքննությամբ ստացվել է անհրաժեշտ տեղեկատվությունը՝ որը ապացուցում է խտրականության փաստը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ վճիռ կայացնելու։ 

Դիտումներ՝ 48

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????