Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ապօրինություններ` Մատենադարանի տնօրենի կողմից․ արդարադատության օղակներից միայն Վերաքննիչ դատարանը քննության առավ բոլոր փաստերը

June 10, 2021

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

Այսպես` 2018 թ. հունվարի 19-ի անդրանիկ նիստի արձանագրությունը ստորագրվել է միայն նախագահի և քարտուղարի կողմից, այն դեպքում, երբ ըստ Կանոնադրության 41-րդ հոդվածի` արձանագրությունը պետք է ստորագրեին Խորհրդի նախագահը և Խորհրդի բոլոր անդամները։ Նույն խախտումը արձանագրվել է նաև 2018 թ․ մարտի 16-ի նիստին։ Այնուհետև՝ 2018 թ․ հուլիսի 27-ի արտահերթ նիստի ժամանակ, որին ներկա էին Խորհրդի 19 անդամներից 13-ը, օրակարգային է եղել նաև Կանոնադրության փոփոխությունը, համաձայն որի՝ Հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը դարձել է 23, ինչը, սակայն, որևէ ծանրակշիռ հիմնավորում չի ունեցել։ Բացի դրանից՝ ի տարբերություն նախորդ երկու նիստերի՝ արձանագրությունը ստորագրվել է ներկա անդամներից 10-ի կողմից` որոշումը համարելով ընդունված, որը հակասում է Կանոնադրությանը, որում փոփոխություն կատարելու համար անհրաժեշտ է ձայների ⅔-ը։

 

Ավելին՝ Մատենադրանի տնօրեն Վահան Տեր-Ղևոնդյանը, ցանականլով ամեն կերպ հասնել կանոնադրական փոփոխության, ապօրինաբար և ակնհայտ ՀՀ ԱՆ իրավաբանական անձանց պետական ռեգիստր է ներկայացրել ոչ թե Հոգաբարձուների խորհրդի 2018 թվականի հուլիսի 27-ի արտահերթ նիստի արձանագրությունը, այլ դրանից կատարված քաղվածքը՝ հայտնելով սխալ տեղեկատվություն, թե իբրև արձանագրությունը ստորագրել են արտահերթ նիստին մասնակցած Հոգաբարձուների խորհրդի բոլոր 13 անդամները։

 

Հաշվի առնելով բոլոր փաստերը՝ հանցագործության մասին հաղորդում է ներկայացվել ՀՀ ոստիկանության Կենտրոնական բաժին։ Հետաքննիչ Ս․ Սարգսյանի՝ քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշում ստանալուց հետո բողոք է ներկայացվել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանի դատախազ Վ․ Հ․ Ջանազյանին՝ պահանջելով վերացնել  քրեական գործի հարուցումը մերժելու մասին որոշումը և հարուցել քրեական գործ․ բողոքը մերժվել է։

 

Անհիմն համարելով կայացված երկու որոշումները՝ բողոք է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան, որը, հաշվի չառնելով բոլոր փաստերը, մերժել է բողոքը։

 

Այնուհետև Դատարանի որոշման դեմ ՀՔԱՎ աջակցությամբ բողոք է ներկայացվել Վերաքննիչ դատարան, որը, քննելով ներկայացված բոլոր հիմքերը և գտնելով, որ առերևույթ առկա են հանցագործության հատկանիշներ, 2021 թ․ մայիսի 6-ին բողոքը բավարարել է․ Ընդհանուր իրավասության դատարանի կողմից կայացված որոշումը չհիմնավորված և չպատճառաբանված համարելով՝ գործը ուղարկվել է նոր քննության։

 

Այս գործը առանցքային և կարևոր նշանակություն ունի, քանի որ արդարադատություն իրականացնող մարմինները, ակնհայտ թերություններ և բացթողումներ ունենալով, հաշվի չեն առնում գործի համար էական իրավական և փաստական հիմքերը, ինչը արգելք է արդարության վերականգման գործընթացի համար։

Դիտումներ՝ 282

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????