July 1, 2019
Գործունեություն |
Իրավական աջակցություն |
Իրավական աջակցություն |
Հրապարակումներ |
Տեղեկատվական արշավ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը շարունակում է պետության կողմից տրամադրվող անվճար բուժօգնության մասին իրազեկման արշավը։
Այս անգամ անդրադարձել են որոշ հիվանդությունների և բնակչության սոցիալական տարբեր խմբերի տրամադրվող անվճար/համավճարով տրամադրվող դեղորայքին։
Անվճար/համավճարով դեղորայքը նշանակվում է ՀՀ առողջապահության նախարարի 17․03․2018 թվականի թիվ 07-Ն հրամանով սահմանված հիմնական դեղերի ցանկից։
Անվճար դեղորայք կարող եք ստանալ, եթե
1․ Ունեք այս հիվանդություններից որևէ մեկը․
- Տուբերկուլյոզ (հակատուբերկուլյոզային դեղեր)
- Հոգեկան հիվանդություններ (հոգեմետ դեղեր)
- Չարորակ նորագոյացություններ (հակաուռուցքային դեղեր, հեմոֆիլիայի դեղեր, ցավազրկող դեղեր, թմրադեղեր)
- Շաքարային և ոչ շաքարային դիաբետ (հակադիաբետիկ դեղեր)
- Էպիլեպսիա (հակացնցումային դեղեր)
- Սրտամկանի ինֆարկտ (դուրսգրման օրվանից առաջին 2 ամիսը՝ արյան կորոնար շրջանառությունը բարելավող դեղեր)
- Պարբերական հիվանդություն (կոլխիցին և կամ այլ դեղեր)
- Սրտի փականների արատներ (հակակոագուլյանտներ՝ պրոթեզավորումից հետո)
- Մալարիա (հակամալարիային դեղեր)
- Քրոնիկ երիկամային անբավարարություն (երիկամային փոխպատվաստման և (կամ) ծրագրային հեմոդիալիզի դեպքերում (ցիկլոսպորին, էրիթրոպոետին, մոֆետիլի միկոֆենոլատ և (կամ) դրանց համարժեք այլ դեղեր)
- Ֆենիլկետոնուրիա (ֆենիլալանին չպարունակող մանկական կեր)
- Անհաս նորածինների շնչառական խանգարման համախտանիշ (բերակտանտ ակտիվ նյութ պարունակող դեղեր)
- Մարդու իմունային անբավարարության (ՄԻԱՎ) վարակ (դեղեր, թեստեր)
- Հիպոֆիզային գաճաճություն ախտանիշ (հորմոնային դեղեր)
- Վիրուսային հեպատիտ Ց հիվանդություն (հակավիրուսային դեղեր)
2․ Այս խմբերից որևէ մեկի ներկայացուցիչ եք
- 1-ին և 2-րդ խմբերի հաշմանդամություն ունեցող անձինք
- Հաշմանդամություն ունեցող երեխաներ (մինչև 18 տարեկան)
- Հայրենական պատերազմի մասնակիցներ և նրանց հավասարեցված անձինք
- Առանց ծնողական խնամքի մնացած երեխաներ, ինչպես նաև միակողմանի ծնողազուրկ երեխաներ (մինչև 18 տարեկան)
- Բազմազավակ (մինչև 18 տարեկան չորս և ավելի անչափահաս երեխաներ ունեցող) ընտանիքների երեխաներ
- Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ, ինչպես նաև ծառայողական պարտականությունները կատարելիս զոհված (մահացած) զինծառայողների ընտանիքների անդամներ
- հաշմանդամություն ունեցող անձանցից բաղկացած ընտանիքների երեխաներ (մինչև 18 տարեկան) մինչև 7 տարեկան երեխաներ
- ընտանիքի սոցիալական գնահատման համակարգում հաշվառված 30.01 և ավելի բարձր անապահովության միավոր ունեցող նպաստառուներ
Դեղորայքը կարող եք ստանալ համավճարով, եթե այս խմբերից որևէ մեկի ներկայացուցիչ եք․
- 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձինք
- Բռնադատվածներ
- Չեռնոբիլի վթարի վերացման աշխատանքների մասնակիցներ
- միայնակ մայրերի երեխաներ (միայնակ մայր է համարվում ամուսնության մեջ չգտնվող անձը, որի խնամքին կա մինչև 18 տարեկան երեխա)
- միայնակ չաշխատող կենսաթոշակառուներ
- միայն չաշխատող կենսաթոշակառուներից բաղկացած (այդ թվում՝ իրենց
- խնամքի տակ անչափահաս երեխա ունեցող) ընտանիքներ
Անվճար դեղորայք կարելի է ստանալ այս կազմակերպությունների միջոցով
- Ամբուլատոր-պոլիկլինիկական բժշկական կազմակերպություններ
- Հիվանդանոցային (մասնագիտացված) բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող բժշկական կազմակերպություններ
- Դիսպանսերային (շարունակական) հսկողության ծառայություն իրականացնող բժշկական կազմակեպություններ:
Ընթացակարգը
- Բուժառուն անձը հաստատող փաստաթղթով դիմում է բժշկական հաստատություն և հաշվառվում
- Բժշկական հաստատությունը նշանակում է դեղորայք և դեղատոմսով ուղղորդում իր կամ մոտակա պոլիկլինիկայի հետ պայմանագիր ունեցող դեղատուն
- Դեղատանը դեղատոմսի վրա նշվում է դեղի գինը, զեղչը և վճարման ենթակա գումարը
- Դեղատոմսի հակառակ երեսին ստացողը նշում է ստացած դեղի անվանումը, քանակը և վճարած գումարի չափը
1․
2․
3․
Դիտումներ՝ 5061