Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Քաղաքացիական հասարակությունը ՄԱԿ-ի Համընդհանուր պարբերական դիտարկմանն ընդառաջ»

Բանախոսներ՝

Լարիսա Մինասյան՝ Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան, գործադիր տնօրեն

Գենյա Պետրոսյան՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամ

Վարդինե Գրիգորյան՝ Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

 

2020 թվականի հունվարին Հայաստանի Հանրապետությունը ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում կներկայացնի Համընդհանուր պարբերական դիտարկման (ՀՊԴ) երրորդ շրջանի ազգային զեկույցը: ՀՊԴ ընթացակարգը հնարավորություն է ստեղծում յուրաքանչյուր երկրի կառավարության և քաղաքացիական հասարակության համար ներկայացնելու մարդու իրավունքների իրավիճակը և այս ուղղությամբ երկրի ստանձնած միջազգային պարտավորությունների կատարումը:

 

Դեկտեմբերի 11-ին Ժնևում Հայաստանի քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ կներկայացնեն Հայաստանում մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ քաղաքացիական հասարակության զեկույցը: Մինչ Ժնև մեկնելը իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչները Մեդիա Կենտրոնում հանդես կգան մամուլի ասուլիսով, որի ընթացքում կներկայացնեն իրենց դիտարկումները Հայաստանում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ:

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր