Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Բարեփոխումները պետք է լինեն արմատական ու արագ տեմպ ունենան․ քննարկում Media center-ում

February 26, 2021

Հրապարակումներ | Նորություններ

Փետրվարի 24-ին Media center-ի ուղիղ եթերում տեղի ունեցավ «Ոստիկանական բարեփոխումներ, որոնք ոչինչ չեն փոխել» խորագրով քննարկումը, որի բանախոսներն էին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը և «Իրազեկ քաղաքացիների միավորում» ՀԿ ծրագրերի համակարգող Դանիել Իոաննիսյանը։

 

Հետհեղափոխական Հայաստանում մեծ են ակնկալիքները ոստիկանական համակարգի բարեփոխումների նկատմամբ․ նախկին իշխանությունների օրոք քաղաքացիները ոստիկանությունն ընկալում էին որպես օղակ, որը պաշտպանում է իշխանության ներկայացուցիչներին քաղաքացիներից։ Տարիներով կուտակված դժգոհությունը վերածվեց հեղափոխության, որն ուներ արդարության վերականգնման նպատակ։ Այսօր, երբ մենք ականատեսն ենք լինում բազմաթիվ ներքաղաքական մարտահրավերների, նկատվում են դեպքեր, երբ ոստիկանության ներկայացուցիչները շարունակում են վարվել այնպես, ինչպես նախկինում էր, այսինքն՝ բռնի ու անհամաչափ ուժ կիրառել քաղաքացիների նկատմամբ։

 

Ինչպես նշեց Դանիել Իոաննիսյանը, համակարգային մեծ բարեփոխումներ են տեղի ունեցել, որոնք, ինչպես և ակնկալվում էր, բախվում են դիմադրության առանձին օղակների կողմից։ Այսօր առաջնահերթություն է տրվում ոստիկանի գիտելիքին, առաջին պլանում է նրա կրթության հարցը, ինչը թույլ կտա խուսափել աղավաղված արժեհամակարգով գործելաոճից։

 

Ըստ Արթուր Սաքունցի՝ ժողովրդի արած հեղափոխությունն ու այդ հեղափոխության արժեքները բովանդակազրկվում են, երբ բավականաչափ կամք ու ջանք չի ներդրվում՝ արմատական բարեփոխումներ կատարելու տեսանկյունից։ Ներկայիս իշխանությունը մինչև պատերազմը վայելում էր հանրային վստահությունը, և դա պետք է լիներ ամենամեծ խթանը բարեփոխումների գնալու և ժողովրդավարությունը վերջնականապես հաստատելու տեսանկյունից։ Սաքունցի խոսքով՝ որքան էլ որ համակարգային բարեփոխումները չեն կարող տեղի ունենալ արագ արդյունքներ, մենք ունենք Վրաստանի օրինակը, երբ ոստիկանական համակարգում, խնդիրներով հանդերձ, շատ արագ արմատական փոփոխություններ տեղի ունեցան։ Սաքունcը նաև ուշադրություն հրավիրեց վերահսկող մեխանիզմների կարևորության փաստին․ այսօր օրակարգում է Ներքիր գործերի նախարարության ստեղծման հարցը, սակայն անհրաժեշտ են իշխանությունից տարանջատման սահմանադրական երաշխիքներ։

 

Արթուր Սաքունցի կարծիքով՝ բարձրաձայնվող բարեփոխումներին զուգահեռ՝ մենք տեսնում ենք ոստիկանների բարեվարքության խնդիրներ, և իշխանությունների քաղաքական կամքը կարող է որոշիչ լինել այս հարցում, քանի որ դեպի փոփոխություններ դիրքորոշումը պետք է հիմնավորվի արդեն այսօրվա քայլերում։

 

Դիտարկելով ներքաղաքական ողջ պատկերը՝ Արթուր Սաքունցը նշեց, որ այսօր մենք տեսնում ենք հին համակարգում հստակ փոփոխություններ չկատարելու հետևանքները։ Եվ պետք է արձանագրել, որ Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ ցուցարարների գաղափարախոսության հիմքում հակաժողովրդավարությունն է, որն արտահայտվում է բռնության, ՀԿ-ների աշխատանքի սահմանափակման կոչերով և լրագրողների վրա հարձակմամբ, ինչը մենք տեսանք օրեր առաջ։

 

Այս առումով շատ կարևոր է, որ իշխանությունները շարունակեն գործել իրավական դաշտում։ Օրինակ՝ զրպարտությունների մասին օերնքը և ԶԼՄ-ների աշխատանքի սահմանափակումները Սյունիքի մարզում ցույց են տալիս, որ իշխանություններրն ամբողջապես չեն պատկերացնում իրավունքի գերակայության սկզբունքը։

 

Ինչ վերաբերում է քաղհասարակությանը, Արթուր Սաքունցը նշեց, որ օրվա հրամայականն է մնալ իրավունքի գերակայության սկզբունքի դիրքերում և այդ դիրքերից խոսել և պահանջել իշխանությունից որոշակի քայլեր։

 

Անդրադառնալով շրջանառության մեջ դրված թեզին, թե Ռադիոտուն ներխուժելու ժամանակ հեղափոխականներին պատասխանատվության չենթարկելուն հակադրվում է իշխող կուսակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի հայտարարությունը ուժային կառույցների կողմից կառավարական շենքերի վրա հարձակման դեպքերը կրակով կանխելու իրավունքի մասին, Արթուր Սաքունցը նշեց, որ սրանք մանիպուլյատիվ և ուղղորդված համեմատություններ են։ Նախ՝ Ռադիոտուն ներխուժելու ժամանակ դատապարտողը պետք է լիներ իշխանությունը, որը ոչինչ չարեց, քանի որ չուներ որևէ քայլի լեգիտիմություն։ Իսկ հիմա, երբ վարչապետի հրաժարականը պահանջող ուժերը սպառնում են զավթել շենքեր, պետք է գործող իշխանությունից պահանջել նույն անգործությունը, որին մատնված էին նախկինները։

 

Վերադառնալով պատերազմի թեմային, Արթուր Սաքունցը ևս մեկ անգամ շեշտեց, որ ողջ ողբերգությունը և՛ նախնիների, և՛ ներկաների մեջ է։ Նախկին իշխանությունները, Հայաստանի ողջ գազամատակարարումը, անվտանգային համակարգը այլ պետության փոխանցելով, նրանից կախվածություն ստեղծելով և 20 տարի պետությունը հետևողականորեն քայքայելով, հենց իրենք են կապիտուլացրել երկիրը։ Իսկ ներկա իշխանությունը, հստակ իմանալով, որ պետական համակարգն ամբողջովին փտած է, չի ունեցել բավարար կամք արագ ու արմատական փոփոխությունների, ամբողջապես պատասխանատու է ներկա իրավիճակի համար։

 

Ահա այս համատեքստում բանախոսները հանգեցին այն եզրակացության, որ ստեղծված փակուղին հաղթահարելու համար պետք է վճռական քայլերով բերել բարեփոխումներ ողջ համակարգում։

 

Ամբողջական տեսանյութը հասանելի է այստեղ․

 

Դիտումներ՝ 87

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????