Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Պարզ հարցեր»՝ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ

Հանրային լրագրության ակումբն իր «Մեդիա կենտրոն» ծրագրի շրջանակում մեկնարկել է «Պարզ հարցեր» շարքը, որոնք անդրադառնում են հասարակությանը հուզող խնդիրների, վեր հանում դրանք պարզ հարցերի միջոցով՝ պարզ և բոլոր խմբերին հասկանալի մեկնաբանմամբ։

 

«Պարզ հարցեր» շարքի առաջին տեսանյութն անդրադառնում է ՀՀ Սահմանադրությանը։ Թեև երկրի մայր օրենքը բոլորին է հայտնի, դրա նշանակությունը հասարակության շատ խմբերի համար, այնուամենայնիվ, մեկնաբանման կարիք ունի։

 

Տեսանյութում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը, պատասխանելով Մեդիա կենտրոնի լրագրողի պարզ հարցերին, ներկայացնում է, թե ինչ է Սահմանադրությունը, ինչու է այն կարևոր պետության համար, ինչու են Հայաստանի Սահմանադրությունն այդքան հաճախ փոփոխում:

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ