Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Լրագրողական նյութերի մրցույթ՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի թեմայով. վերջնաժամկետ՝ 2019թ. սեպտեմբերի 15

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի մրցույթ հետևյալ անվանակարգերում.

 

 

 

 

 

  1. Լավագույն հեռուստատեսային ռեպորտաժ/հաղորդում
  2. Լավագույն ռադիոնյութ/պոդքասթ
  3. Լավագույն մարդկային պատմություն
  4. Լավագույն ֆոտոպատմություն
  5. Լավագույն մուլտիմեդիա նյութ


Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ՕՆԼԱՅՆ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2019 թ. սեպտեմբերի 15-ը (ժամկետը երկարաձգվել է):

Լրագրողական նյութերը կարող են լինել հետևյալ ձևաչափերով՝ տպագիր, ռադիո, հեռուստատեսային, առցանց և մուլտիմեդիա: Դրանք պետք է պատրաստված և հրատարակված, հեռարձակված կամ համացանցում հրապարակված լինեն 2018 թ. նոյեմբերի 15-ից 2019 թ. սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում:

 

Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

 

Մրցանակաբաշխության արարողության վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Նույն միջոցառման շրջանակում տեղի կունենա նաև «Հանրային լրագրության ակումբ» և «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ների կողմից հայտարարված՝ Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական աշխատանքների մրցույթի մրցանակաբաշխությունը:

 

2018 թ. կայացած մրցանակաբաշխության մասին՝ ԱՅՍՏԵՂ

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր