Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Լրագրողական նյութերի մրցույթ՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի թեմայով. վերջնաժամկետ՝ 2019թ. սեպտեմբերի 15

February 12, 2019

Գործունեություն | Թափուր աշխատատեղեր, վերապատրաստում | Խոշտանգումներից զերծ մնալու իրավունք | Հայտարարություններ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի մրցույթ հետևյալ անվանակարգերում.

 

 

 

 

 

  1. Լավագույն հեռուստատեսային ռեպորտաժ/հաղորդում
  2. Լավագույն ռադիոնյութ/պոդքասթ
  3. Լավագույն մարդկային պատմություն
  4. Լավագույն ֆոտոպատմություն
  5. Լավագույն մուլտիմեդիա նյութ

---
Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ՕՆԼԱՅՆ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2019 թ. սեպտեմբերի 15-ը (ժամկետը երկարաձգվել է):
---

Լրագրողական նյութերը կարող են լինել հետևյալ ձևաչափերով՝ տպագիր, ռադիո, հեռուստատեսային, առցանց և մուլտիմեդիա: Դրանք պետք է պատրաստված և հրատարակված, հեռարձակված կամ համացանցում հրապարակված լինեն 2018 թ. նոյեմբերի 15-ից 2019 թ. սեպտեմբերի 15-ն ընկած ժամանակահատվածում:

 

Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

 

Մրցանակաբաշխության արարողության վերաբերյալ կտրվի լրացուցիչ տեղեկատվություն:

 

Նույն միջոցառման շրջանակում տեղի կունենա նաև «Հանրային լրագրության ակումբ» և «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ների կողմից հայտարարված՝ Հայաստանի փակ հաստատություններում մարդու իրավունքների իրավիճակի վերաբերյալ լրագրողական աշխատանքների մրցույթի մրցանակաբաշխությունը:

 

2018 թ. կայացած մրցանակաբաշխության մասին՝ ԱՅՍՏԵՂ

Դիտումներ՝ 2898

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????