Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Ոտքի տակ մի ընկեք, հանգիստ նստեք տեղներդ». Արթուր Սաքունց

September 18, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է.

 

«ԱԱԾ պետի, հետո ոստիկանապետի և այլ հնարավոր հրաժարականներից կամ պաշտոնաթողումներից ոգևորված մտահոգներին ի գիտություն։

 

Այս իշխանությունը երբեք խուճապի չի կարող մատնվել, որովհետև հիմքը ազնիվ է, ճշմարիտ է ու արդար։

 

Այս իշխանությունը չի կարող խուճապի մատնվել, որովհետև չի գործում կոռուպցիոն կամ կրիմինալ տրամաբանությամբ և որևէ նման մարտահրավերներով սահմանափակված չէ։

 

Այս իշխանությունը չի կարող խուճապի մատնվել նույնիսկ Ձեր կրիմինալ, հակասահմանադրական գործողություններից։

 

Այս իշխանությունը խուճապի մատնվելու որևէ պատճառ չունի, որովհետև չի լափել, չի խժռել, չի սպանել Ձեր նման։ Այդ Դուք եք խուճապի մատնված, որ լափելու, խժռելու, սպանելու համար և՜ քաղաքական և՜ իրավական պատասխանատվություն եք կրում ու անխուսափելիորեն կրելու եք։ Ձեր կառավարման, փոխանցովի փակ ցիկլն այլևս չկա, գոյություն չունի, հանգստացեք, սառը ջուր խմեք։

 

Այս իշխանությունը հեռանալու է միմիայն ազատ և արդար ընտրություններով և իշխանությունն այլևս ազատ և արդար ընտրությունների միջոցով է ձևավորվելու, որը որպես սահմանադրական կարգ հենց Դուք էիք ոչնչացրել։

 

Այս իշխանությունը կազմող քաղաքական ուժը իշխանությունից հեռանալու է, եթե չկատարի ժողովրդավարական, իրավական, սոցիալական և ինքնիշխան պետության վերականգնման խնդիրները։

 

Մյուս քաղաքական ուժերն էլ, որոնք հավակնում են իրականցնել իշխանություն, վերստին պետք է ջանքեր գործադրեն ժողովրդավարության, իրավական, սոցիալական և ինքնիշխան պետության վերականգնման ուղղությամբ։

 

Այսպիսին է լինելու ՀՀ֊ում քաղաքական համակարգի տրամաբանությունը և արժեքային հիմքը։

 

Այս իշխանությունը քննադատվում և քննադատվելու է միմիայն մարդու իրավունքների, ժողովրդավարական զարգացումներում բացթողումների, ոչ պատշաճ կատարման համար։

 

Այս իշխանությունը արդյունք է ժողովրդական, բացառիկ ոչ բռնի, թավշյա հեղափոխության, որը մտահոգներդ համարում եք հակասահմանադրական։ Բնականաբար, այդպես եք համարելու, քանի որ Ձեր համար պետության զավթումն է հանդիսանում սահմանադրական, մարդկանց և պետության աղքատացնելն է հանդիսանում սահմանադրական, կրթության համակարգը ոչնչացնելու, կրթություն չստացածների կամ կիսակրթվածների թվի աճն ու Ձեր երեխաներին էլիտար դպրոցներում սովորեցնելն եք համարում սահմանադրական։

 

Կարճ ասած, ոտքի տակ մի ընկեք հա, հանգիստ նստեք տեղներդ»:

 

medialab.am

Դիտումներ՝ 791

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????