Իրավապաշտպան Արթուր Սաքունցը Ֆեյսբուք սոցիալական ցանցում գրել է․
«Երբ Վանեցյանը իր հրաժեշտի խոսքում ասում էր ՀՀ վարչապետին. «Կանգ առ», նկատի ուներ այդօրվա երկու քրեական գործերի հարուցումը՝ Ալիկ և Վիգեն Սարգսյանների նկատմամբ, թե՞ այլ Սարգսյան էլ նկատի ուներ։
Փաստորեն Վանեցյանը չդիմացավ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման տեմպից ու ծավալից։
Դե ախր, կոռուպցիայի բացահայտումը ԱԱԾ֊ի գործը չի էլի, պետք է զբաղվեն միայն հետախուզությամբ ու հակահետախուզությամբ, այդ գործերով պետք է զբաղվի ոստիկանությունը և հատկապես կազմակերպված հանցագործությունների դեմ պայքարի վարչությունը։
Սպասենք նոր իրադարձությունների. ավգյան ախոռները պետք է ամբողջությամբ մաքրել»։