Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Գեներալ Սոլեյմանին մեղադրվում էր բազմաթիվ ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ. Արթուր Սաքունց

January 3, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

ՀՔԱՎ ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը գրում է. 

 

«Իրանի իշխանությունները բառացիորեն մի քանի շաբաթ առաջ պաշտոնական տվյալներով գնդակահարեցին մոտ 230 ( իրականում սպանվածների թիվն ավելի մեծ է, ըստ որոշ գնահատականների 1000֊ին մոտ) ցուցարարների։ Ցույցերի ընթացքում անջատել էին հաղորդակցության և տե եկատվության հաղորդման ժամանակակից բոլոր միջոցները։ Ցեւյցերը ցրելուց հետո շարունակում էին հետապնդումները ցույցերի մասնակիցների նկատմամբ։ Դա իրական ահաբեկչություն էր սեփական քաղաքացիների նկատմամբ։

 

Իսլամական պահապան ուժերը, ոստիկանությանը զուգահեռ գործող ուժային կառույցներ են, որոնք ունեն թե ոստիկանական, թե բանակային գործառույթներ։

 

Գեներալ Սոլեյմանին մեղադրվում էր բազմաթիվ ահաբեկչական գործողությունների կազմակերպման մեջ։

 

Իհարկե, ԱՄՆ֊ի գործողությունն իրենից ներկայացնում է արտադատարանական մահապատժի օրինակ, ինչպես Բեն Լադենի ոչնչացման գործողությունն էր։ Տվյալ դեպքում գործ ունենք բազմաթիվ հանցագործությունների կատարման մեջ մեղադրվող բարձրաստիճան գեներալի վնասազերծման գործողության հետ, որն անխուսափելի չի կարող հակառակ գործողությունների չմղի Իրանի իսլամական հանրապետության քաղաքական ղեկավարությանը։

 

Քաղաքական նպատակահարմարությունը և մարդու իրավունքների նկատմամբ պատասխանատվությունը հերթական անգամ ենթարկվում են լրջագույն փորձության, և պետք է լրջորեն մտածել, որոշել, տեղի չտալ պահով պայմանավորված շահին ի վնաս մարդկային արժանապատվության նկատմամբ պատասխանատվությանը»։

 

 

medialab.am

Դիտումներ՝ 440

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????