Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Տարիներ շարունակ մարդկանց սեփականությունից, կյանքից ազատությունից զրկածները չէ որ կարող են մարդկանց ու պետությունը փրկողներ ներկայանալ. Սաքունց

March 9, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը իր ֆեյսբուքյան էջում գրել է.

 

«Հեղափոխությունից անմիջապես հետո պետությունը զավթած և ընդդիմադիրներ դարձածներն ինչի՞ն էին և ինչին են ընդդիմանում, որպեսզի ներկա իշխանությունը չապամոնտաժի պետության զավթման սահմանադրությունը և կառավարման համակարգը՝ դատաիրավապահ համակարգը, կոռուպցիոն համակարգը․․․

 

Ներկա իշխանությունը ինչու էր նախկիններին ընդդիմություն ընդունում, իր որ քայլերին էր համարում ընդդիմադիր նախկիններին, այդպես էլ մնաց անհասկանալի․․․Սրանք հարցեր են, որ բերում են այն եզրակացության, որ ներկա իշխանություններն իսկապես մինչև վերջ չհասկացան իրենց առաքելությունը, անելիքները և շարունակեցին մնալ նախկինների ստվերի տակ, չազատագրվեցին և չազատագրեցին պետությունը զավթածներից նույնիսկ իշխանություն դառնալուց հետո։

 

Առաջարկում էինք արմատական, խորքային փոփոխություններ՝ պետության զավթմանը քաղաքական գնահատական տալով, նոր սահմանադրություն ընդունելով, արմատական և խորքային վեթինգ իրականացնելով, անցումային արդարադատություն իրականացնելով, ի վերջո պետության զավթման ինստիտուտները դեմոնտաժելով, հաշվետու և թափանցիկ կառավարմանը համապատասխանացնելով, քաղաքականությունը՝ թե ներքին, թե արտաքին փոփոխելով, անվտանգայաին համակարգերը ժողովրդավարական պետության արժեքներին ու պահանջներին համապատասխանեցնելով։

 

Չարեցին, թողեցին բոլոր այն ինստիտուցիոնալ և իրավական հիմքերը, որոնք նախկիններն էին ստեղծել տասնյակ տարիների ընթացքում իրենց ռեժիմը պարտադրելու համար։

 

ՀՀ քաղաքացիներն իսկապես հրաշքով 2018թ ապրիլին հեռացրեցին մաֆիային իշխանությունից, բայց ներկա իշխանությունը դեն չշպրտեց նախկինների ստեղծած համակարգը։Դե նախկինները տեսնելով, որ համակարգային փոփոխություններ չեն կատարվում, իրենք էլ հմուտ լինելով անպատժելի, համակարգային կոռուպցիայի ինստիտուտներին և կարողություններին տիրապետելու առումով, ինչու չպետք է փորձեն իրենց տիրապետության տակ վերցնել իրենց իսկ ստեղծած համակարգը։ Ռուսերեն ասած, “չեվո դոբրու պրոպադած”։

 

Արցախի ժողովրդի դեմ դիկտատորական ռեժիմների կողմից սկսված ագրեսիվ պատերազմը մերժվածների համար ընդամենը ևս մեկ հնարավորություն է իրենց կորցրած իշխանությունը հետ վերադարձնելու համար․ մարդկային զոհեր, պետության անվտանգություն և այլն, որոնց մասին այդպես տառապած ճչում են, իհարկե ամբողջությամբ կեղծ է այդ փրկիչներ կոչվածների համար։

 

Տարիներ շարունակ մարդկանց սեփականությունից, կյանքից ազատությունից զրկածները չէ որ կարող են մարդկանց ու պետությունը փրկողներ ներկայանալ կամ հանդես գալ։ Ու զարմանում ես, թե ինչի վրա են հույսները դրել նման հրապարակվ ու ցինիկ կերպով հանդես գալով։

 

Բայց այն, որ ներկաները բացառիկ անգրագետն ու անկարող եղան հեղափոխություն իրականացրած ՀՀ քաղաքացիների սպասելիքներն արդարացնելու առումով, դա էլ է հստակ։

 

Եվ պետությունը տասնյակ տարիներ զավթածները ՀՀ քաղաքացիների սպասելիքները չարդարացնելու համար չեն ընդդիմանում ներկա իշխանությանը, այլ միմիայն կորցրած կառավարումը նորից ձեռք բերելու նպատակով։Եվ այնպիսի կայծակնային, ակնհայտ պետական հեղաշրջումից մինչև զինված ուժերի ներգրավմամբ էին դա ուզում անել, ընդ որում ամեն գնով, թեկուզ սպանելու, թեկուզ հոշոտելու, թեկուզ քանդ ու քարափ անելու գնով, որ չստացվելուց հետո ընկել են հոգեխանգառման մեջ՝ անիծելով ՀՀ քաղաքացիներին իրենց չսատարելու համար։

 

Բայց ներկաներն էլ բացառիկ անգործություն են ցուցաբերում հասկանալի, տեսանելի, կանխատեսելի հեռնակարի և չարված համակարգային փոփոխությունները վերսկսելու տեսակետից։

 

ՀՀ քաղաքացիներն են փոխելու իշխանությունը և միմիայն ընտրությունների միջոցով, որոնց արդար և արդար անցկացնելու երաշխավորն են հանդիսանալու հենց իրենք՝ հեղափոխություն իրականացրած ՀՀ քաղաքացիները։

 

Կաջակցի ներկա իշխանությունը շատ լավ, չի աջակցի մեղքն իր վրա։ Բայց եթե նախկինները մտածում են, թե ուժով ու զոռբայությամբ հերթական անգամ, ըստ իրենց կարճատև դադարից հետո նորից զավթելու են իշխանությունն ու պետությունը, ապա չարաչար սխալվում են։

 

Ձեզ այլևս չեն օգնի ոչ Ձեր կրիմինալները, ոչ էլ Ձեր բազեական ջոկատները։ Այո, Հայաստանում լինելու է արտահերթ, արդար և ազատ ընտրություններ, և Հայաստանի իշխանությունները ձևավորվելու են ազատ և արդար ընտրություններով»:

 

Դիտումներ՝ 54

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????