Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

‹‹Ինչպես կարող էր Պարոն Վանեցյանը հանդիպել այնպիսի անձնավորության հետ, ով հայտնի է իր բացառիկ ցինիկ վերաբերմունքով մարդու արժանապատվության նկատմամբ ››. Արթուր Սաքունց

December 9, 2019

Լրատվամիջոցները մեր մասին

ՀՀ ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանի և Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի միջև տեղի ունեցած հանդիպման, դրա առաջացրած հնարավոր վտանգների շուրջ MegaNews.am-ը զրուցեց Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի հետ:

 

‹‹Չեմ կարծում, որ այդ հանդիպումն իրենից որևէ վտանգ կարող է ներկայացնել, որովհետև Կադիրովը միջազգային առումով որևէ սուբյեկտ չի: Այստեղ ավելի շատ խնդիրը վերաբերում է նրան, որ ժողովրդավարական և իրավական պետության վերականգնման ճանապարհը բռնած Հայաստանի Ազգային անվտանգության ծառայության արդեն նախկին ղեկավարն հանդիպում է ունենում այնպիսի անձնավորության հետ, ով հայտնի է իր բացառիկ ցինիկ վերաբերմունքով մարդու արժանապատվության նկատմամբ, նրա նկատմամբ կիրառված են ժողովրդավարական պետություններ այցելելու միջազգային արգելքներ, և այստեղ ավելի շատ խոսքը ՀՀ ԱԱԾ պետի արժեքային համակարգի մասին է, որը հնարավոր է համարել ներկա գտնվել այդպիսի մարդու շրջապատում: Թե ինչ նպատակ ուներ այդ հանդիպումը և ինչ կարող էին նրանք քննարկել հանդիպման ժամանակ, ես չեմ պատկերացնում››,- ասաց Արթուր Սաքունցը:

 

Ըստ նրա՝ Արթուր Վանեցյանը ԱԱԾ պետի պաշտոնից հեռանալուց հետո սկսեց վտանգներ տեսնել այնտեղ, որտեղ չկան այդ վտանգները, այն դեպքում երբ հենց նա էր վտանգների աղբյուրի էպիկենտրոնում գտնվում:

 

‹‹Ինձ համար առավել քան հասկանալի է, թե ինչպիսին են պարոն Վանեցյանի պատկերացումները վտանգների մասին: Նրա պատկերացումները ամենևին չեն համապատասխանում ժողովրդավարական և ինքնիշխան պետության անվտանգության պատկերացումներին: Սա առավել քան պարզ հիմնավորում է, որ պարոն Վանեցյանը չի համապատասխանել ՀՀ ԱԱԾ պետի պաշտոնին և առավել քան հիմնավոր էր նրա հեռացումը››,-ասաց Արթուր Սաքունցը: 

meganews.am

Դիտումներ՝ 639

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????