Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կայացել է «Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագծի հերթական քննարկումը

December 26, 2024

Գործունեություն | Պետական կառույցներ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Դեկտեմբերի 20-ին ՀՀ առողջապահության նախարարությունում տեղի է ունեցել հոգեկան առողջության պահպանման և բարելավման միջոցառումների ծրագրի մշտադիտարկման և գնահատման աշխատանքային խմբի հերթական նիստը, որի ընթացքում քննարկվել են իրականացված և իրականացվելիք միջոցառումները: Քննարկմանը ներկա են եղել թե՛ քղհասարակության, թե՛ պետական կառույցների ներկայացուցիչներ։ ՀՔԱՎ գրասենյակից քննարկմանը ներկա է գտնվել Սոցիալ-առողջապահական ծառայությունների մշտադիտարկման  բաժնի համակարգող Մարիետա Թեմուրյանը։ Վերջինս հանդես է եկել մի շարք առաջարկներով, որոնք վերաբերել են մասնավորապես բռնի հոսպիտալացման պրակտիկային Հայաստանում։

 

Քննարկմանը ներկայացվել է միջազգային և տեղական փորձագետների կողմից ներկայումս մշակվող «Հոգեկան առողջության մասին» օրենքի նախագծի ընթացքը:

 

Օրենքը միտված է Հայաստանի Հանրապետությունում հոգեկան առողջության ոլորտում առկա իրավակարգավորումների համապատասխանեցմանը ՄԱԿ-ի Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիայով հռչակված ընդհանուր սկզբունքներին և մոտեցումներին` ստեղծելով հոգեկան առողջության խնդիր ունեցող անձանց իրավունքների ապահովման և պաշտպանության, հնարավորությունների հավասարության և խտրականության բացառման արդյունավետ կառուցակարգեր:

 

Գլխավորապես առաջարկվել է առողջապահական համակարգում ներդնել միջազգային պրակտիկայում լայնորեն կիրառվող նախապես տրված կարգադրագրի ինստիտուտը, որը նպատակ ունի նվազեցնել ոչ հոժարակամ հոսպիտալացումների դեպքերը:

 

Նիստի ընթացքում քննարկվել են Արարատի և Շիրակի մարզերում հոգեկան առողջության շարժական (մոբիլ) ծառայության փորձարարական ծրագրի ներդրմանն ուղղված աշխատանքները, ինչպես նաև ներկայացվել է մարզերում արդեն իսկ ստեղծված հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց և նրանց ընտանիքի անդամների փոխօգնության խմբերի հանդիպումների վերաբերյալ տեղեկատվություն:

 

Առաջարկվել է կազմակերպել լրացուցիչ հանդիպումներ շահագրգիռ գերատեսչությունների հետ ներկայումս իրականացվող համայնքային տների ծառայությունների ընդլայնման և նոր համայնքային տների ստեղծման աշխատանքների, այդ համատեքստում հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համայնքում հասանելի ծառայությունների ամբողջական համակարգի ներդրման պիլոտային ծրագրի մշակման, ինչպես նաև հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ դասընթացների քննարկման նպատակով:

Դիտումներ՝ 4

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????