Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Մահացել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի համահիմնադիր, խաղաղության ակտիվիստ, Միջեկեղեցական խաղաղության խորհուրդ նիդեռլանդական կազմակերպության քարտուղար Մինթ Յան Ֆաբերը

May 21, 2022

Հայտարարություններ | Հրապարակումներ | Սեփական

2022 թվականի մայիսի 15-ին մահացել է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի համահիմնադիր, խաղաղության ակտիվիստ, խաղաղությանն ուղղված բազմաթիվ նախաձեռնությունների աջակցող Միջեկեղեցական խաղաղության խորհուրդ նիդեռլանդական կազմակերպության քարտուղար Մինթ Յան Ֆաբերը:

 

Մինթ Յան Ֆաբերը հայտնի էր դարձել 1980-ականներին միջուկային զենքի դեմ ցույցեր կազմակերպելով։ Այդ ժամանակ նա ակտիվորեն համագործակցում էր նաև կոմունիստական Վարշավայի պայմանագրի երկրների իրավապաշտպանների հետ։ Սառը պատերազմի ավարտից հետո նա աշխատել է պատերազմական բռնությունների և բռնապետությունների զոհերի հետ:

 

Նա երկար տարիներ է նվիրել եվրոպական խաղաղության շարժում  ստեղծելուն եւ  Նիդեռլանդներում խաղաղության և անվտանգության մասին մտածելակերպը փոխելուն: Հանդես է եկել «Օգնիր ազատել աշխարհը միջուկային զենքից՝ սկսելով Նիդեռլանդներից» հայտնի կարգախոսով, որն ուղղված էր միջուկային զենքի արգելքին: 

 

Չնայած դրան՝ Նիդեռլանդների կառավարությունը 1985 թվականին որոշեց թույլ տալ միջուկային զենքի տեղակայումը։ Այնուամենայնիվ, նաեւ շարժման ազդեցությամբ դա շարունակություն չունեցավ՝ 1987 թվականին Միջին հեռահարության միջուկային ուժերի (INF) պայմանագրի շնորհիվ: 

 

Խաղաղության շարժման միջոցով Մինթ Յան Ֆաբերը նաեւ իր ներդրումն է ունեցել Բեռլինյան պատի անկման հարցում: 

 

Շրջանառվում էին նաեւ տեղեկություններ այն մասին, որ խորհրդային Գերմանիայի «Շտազի» հետախուզական ծառայության արխիվներում հայտնաբերվել են փաստաթղթեր, որոնցում տեղեկություններ կային, որ Մինթ Յան Ֆաբերը եղել է հետախուզական ծառայության ուշադրության կենտրոնում:

 

1990-ականներին Ֆաբերը աջակցում էր խաղաղության ակտիվիստներին և բազմաթիվ երկրներում պատերազմական բռնությունների և բռնապետությունների զոհերին: Նա հաճախակի այցելություններ է կատարել տարբեր երկրներ, այդ թվում՝ Հարավային Կովկասի երկրներ եւ որպես Միջեկեղեցական խաղաղության խորհուրդ նիդեռլանդական կազմակերպության քարտուղար՝ աջակցություն է ցուցաբերել այդ երկրների քաղաքացիական հասարակության կազմակերպություններին՝ ներառյալ ՀՔԱ Վանաձորի գրասենյակին: Վերջին անգամ Կազմակերպություն այցելել է 2011 թվականի հոկտեմբերին: Միջեկեղեցական խաղաղության խորհուրդ նիդեռլանդական կազմակերպության եւ Մինթ Յան Ֆաբերի անմիջական աջակցությունը շատ մեծ է եղել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հիմնադրման եւ հետագա զարգացմա գործում:

 

Հարավային Կովկասում նա հայտնի էր որպես Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի կազմակերպությունների «հայր»: 

 

Մինթ Յան Ֆաբերը բռնությունը դադարեցնելու և ժողովրդավարության և մարդու իրավունքների հիմքերը դնելու քաղաքական լուծումների առաջարկների շուրջ համագործակցել է այլ համախոհների եւ իրավապաշտպանների հետ: 

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը իր ափսոսանքն է հայտնում խաղաղության հայտնի ջատագովի, բացառիկ ինտելեկտուալի մահվան կապակցությամբ եւ ցավակցում է հարազատների եւ ընկերներին:  

Դիտումներ՝ 508

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????