Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ներկայացվեց «2020 թ. 44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամների իրավունքների վիճակը» զեկույցը

March 23, 2022

Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2022 թ․ մարտի 22-ին Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը Երևանում  ներկայացրեց «2020 թ.  44-օրյա պատերազմական գործողությունների ընթացքում անհայտ կորած անձանց եւ նրանց ընտանիքի անդամների իրավունքների վիճակը» զեկույցը։

 

Զեկույցի ներկայացմանը ներկա էին պետական մարմինների, միջազգային եւ տեղական կազմակերպությունների, դեսպանությունների ներկայացուցիչներ, անհայտ կորած անձանց ընտանիքի անդամներ, ովքեր եւս հնարավորություն ունեցան ներկայացնելու խնդիրները, որոնց առնչվել են պատերազմական գործողությունների ընթացքում եւ հետպատերազմական շրջանում:

 

Իրենց բացման խոսքում ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը և ԲՀՀ-Հայաստանի փոխտնօրեն Դավիթ Ամիրյանը կարևորեցին անհայտ կորածների խնդրի նկատմամբ հետևողականությունը և պետական կառույցների ներգրավումը նման միջոցառումներին։

 

ՀՔԱՎ նախագահ Արթուր Սաքունցը հիշեցրեց ԵԽԽՎ հատուկ բանաձևի մասին՝ Հարավային Կովկասում անհայտ կորածների խնդիրների վերաբերյալ, որը ընդունվել էր Ղարաբաղյան առաջին պատերազմի հետևանքով երկու կողմերի անհայտ կորած անձանց հարազատների կողմից համատեղ գրություն ներկայացնելուց հետո՝ հատուկ զեկուցողի այցի արդյունքում։

 

«Մենք ակնկալում ենք պետության և միջազգային հանրության աջակցությամբ վերստին դիմել ԵԽԽՎ վեհաժողովին՝ Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո անհայտ կորածների վիճակի հետ կապված բանաձևում ամրագրված մոտեցումներին անդրադառնալու և կողմերի պատասխանտվությունը ուսումնասիրության առարկա դարձնելու։ Սա կարևոր հնարավորություն է, որպեսզի ճեղքենք այս հումանիտար իրավունքների սահմանափակման պատը, որ գոյություն ունի»,-նշեց Ա․ Սաքունցը և անդրադարձավ Անհայտ կորածների մասին օրենքի նախագծին, որը նախաձեռնել էր ՀՔԱՎ-ը տարիներ առաջ։ Նախագիծը քննարկվել էր ՀՀ պետական կառույցների, Միջազգային կարմիր խաչի կոմիտեի եւ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ներկայացուցիչների մասնակցությամբ, բայց այդպես էլ առաջընթաց չէր եղել։

 

ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանն էլ նախ անդրադարձավ Արցախում տիրող ներկա իրավիճակին, ապա խոսեց անհայտ կորած անձանց ընտանիքների խնդիրների մասին և նշեց, որ դրանք համակարգային լուծում չեն ստանում։ Հատուկ ուշադրություն հրավիրեց անհայտ կորած անձանց կարգավիճակի բացակայությամբ պայմանավորված խնդիրներին՝ անորոշություն, տեղեկատվության անհասանելիություն, տարբեր ծրագրերում ներգրավվելու, աջակցություն ստանալու խնդիրներ։

 

«Եթե մենք խնդիրները հստակ չարձանագրենք, չենք ունենա նաև դրանք լուծելու հնարավորությունը։ Պատերազմը մեծ մարտահրավեր է եղել, բայց նաև դասեր քաղելու հնարավորություն է, ինչը չպետք է բաց թողնենք, իսկ մենք ուշանում ենք»,-նշեց Մարդու իրավունքների պաշտպանը։

 

ՀՔԱՎ պաշտպանության և անվտանգության բնագավառի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության բաժնի համակարգող, զեկույցի համահեղինակ Արմինե Սադիկյանը ներկայացրեց, թե ինչ տվյալների հիման վրա է կազմվել զեկույցը և անդրադարձավ հիմնական խնդիրներին, որոնք արձանագրվել են։

 

«Հիմնական խնդիրը պետական մարմինների կողմից տեղեկատվության ստացման իրավունքը չապահովելն էր․ դա կարող է վերաբերել ինչպես իրենց հարազատի ճակատագրի մասին տեղեկատվությանը, այնպես էլ՝ նույնականացման արդյունքների տեղեկատվության փոխանակմանը»։

 

ՀՀ ՊՆ զինծառայողների առողջապահական, սոցիալական պաշտպանության և վետերանների հարցերով գլխավոր վարչության պետ Ալեքսանդր Ավետիսյանն իր խոսքում նշեց, որ և պատերազմի ընթացքում, և հետպատերազմական շրջանում սերտ համագործակցել են քաղհասարակության կազմակերպությունների հետ՝ արձանագրված խնդիրները լուծելու համար։ Նա նշեց, որ աջակցության ծրագրերը հարմարեցվել են նաև անհայտ կորածների ընտանիքների համար՝ օրենսդրական փոփոխություններ առաջարկելով և դրա միջոցով հնարավորություն ընձեռելով օգտվելու առաջարկվող ծրագրերից։ Ա․ Ավետիսյանն անդրադարձավ նաև հիմնական խնդիրներին, որոնց առնչվել են անհայտ կորածների ընտանիքների հետ աշխատելիս։  

 

Քննարկմանը ներկա Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչն էլ խոսեց Նախարարության կողմից իրականացվող ծրագրերի, անհայտ կորած անձանց ընտանիքներին տրամադրվող աջակցության մասին։ Քննչական կոմիտեի ներկայացուցիչն անդրադարձավ հարուցված քրեական գործերին և ներկայացրեց վիճակագրական տվյալներ։

 

ԵՊՀ կիրառական հոգեբանության կենտրոնի ղեկավար, հոգեբան, փորձագետ Դավիթ Գեւորգյանն էլ խոսեց անհայտ կորած անձանց հարազատների հոգեբանական խնդիրների մասին և այն մասին, թե ինչպիսի աջակցություն կարող է ցուցաբերել պետությունը այդ ուղղությամբ։

 

Զեկույցում, բացի վիճակագրական տվյալներից, ներկայացվում է նաև անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների իրավունքներին վերաբերվող օրենսդրությունը, օրենսդրական բացերը, անդրադարձ կա նաև ավելի քան մեկ տարվա ընթացքում ընտանիքների առջեւ ծառացած խնդիրներին, անհայտ կորածների և նրանց ընտանիքների հանդեպ պետության վերցրած պարտավորությունների կատարման վիճակին, ինչպես նաև նույնականացման աշխատանքների ընթացքում առկա խնդիրներին։

 

Դեռեւս շարունակում է մտահոգիչ մնալ անհայտ կորած անձանց ընտանիքների՝ իրենց հարազատների ճակատագրի, գտնվելու վայրի, կորչելու հանգամանքների վերաբերյալ տեղեկություններ ստանալու իրավունքի ապահովման վիճակը: Օրակարգում է Անհայտ կորածների մասին օրենքի ընդունումը։

 

Անհայտ կորածների եւ նրանց ընտանիքների խնդիրների ուսումնասիրության արդյունքում վերհանված խնդիրներն ու դրանց լուծման ուղղությամբ ներկայացված առաջարկությունները՝ ԱՅՍՏԵՂ 

 

Դիտումներ՝ 285

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????