Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն ընդունել է Քրեակատարողական հիմնարկներում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներին

Արդարադատության նախարարի տեղակալ Տիգրան Խաչիկյանն այսօր ընդունել է Քրեակատարողական հիմնարկներում և մարմիններում հասարակական վերահսկողություն իրականացնող դիտորդական խմբի անդամներին:

 

Տիգրան Խաչիկյանը, ողջունելով Խմբի անդամներին, վերահաստատել է Նախարարության՝ նախկինում ձևավորված արդյունավետ համագործակցության շարունակականությունն ապահովելու և խորացնելու պատրաստակամությունը:

 

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել այնպիսի հարցերի, ինչպիսիք են՝ քրեակատարողական հիմնարկների վարչակազմերի գործողությունների և անգործության դատական բողոքարկման օրենսդրական մեխանիզմների ներդրումը, որակյալ բուժծառայության մատուցումը, ինչպես նաև քրեական միջավայրի ստեղծման քրեականացմանն առնչվող օրենսդրական նախագիծն ու մի շարք այլ հարցեր:

 

Փոխնախարարը հավաստիացրել է Խմբի անդամներին, որ քրեակատարողական ոլորտում իրականացվող քաղաքականության շրջանակում Նախարարության կողմից բովանդակային քննարկման կարժանանան Խմբի ներկայացրած բոլոր առաջարկներն ու դիտարկումները:

 

Ամփոփելով հանդիպումը՝ Տիգրան Խաչիկյանը վերահաստատել է որոշակի պարբերականությամբ Խմբի անդամների հետ հանդիպելու իր պատրաստակամությունը՝ քրեակատարողական համակարգի խնդիրներին կառուցողական երկխոսության դաշտում համատեղ լուծումներ գտնելու նպատակով:

 

moj.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր