Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Ընտրվել են Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի 5 թեկնածուները

Մարտի 23-ին կայացել է Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների թեկնածուների ընտրության մրցույթի հարցազրույցի փուլը:  Հարցազրույցին ներկա էին Սահմանադրական բարեփոխումների խորհրդի 11 անդամներից 9-ը, Էդմոն Մարուքյանը և Տիգրան Եգորյանը ինքնաբացարկ էին հայտնել հանձնաժողովի մեկական թեկնածուների հետ շահերի բախման պատճառով: Թեկնածուներից հարցազրույցի փուլին մասնակցել են՝ Արսեն Սարդարյանը, Լիլիթ Երեմյանը, Դավիթ Հակոբյանը, Ռաֆիկ Գրիգորյանը, Լուսինե Հակոբյանը, Անահիտ Մանասյանը, Արման Զրվանդյանը և Արտյոմ Գեղամյանը:  Խորհրդի անդամների գնահատականների արդյունքում անցողիկ՝ 7 միավորի շեմը հաղթահարել են՝  

 

Անահիտ Մանասյան – Իրավաբանական գիտությունների թեկնածու, դոցենտ

Դավիթ Հակոբյանը – Իրավաբանական գիտությունների թեկնածու 

Ռաֆիկ Գրիգորյան – Իրավաբանական գիտությունների թեկնածու, ասիստենտ 

Արտյոմ Գեղամյան – Իրավաբանական գիտությունների թեկնածու 

Լուսինե Հակոբյան – Իրավագիտության մագիստրոս (Լոնդոնի Քուին Մերի համալսարան)  

Անցողիկ շեմը հաղթահարած թեկնածուների վերջնական ցուցակը ներկայացվելու է ՀՀ վարչապետի հաստատմանը:

 

moj.am

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 342268

Կարդալ նաև

Զեկույցներ