Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Լրագրողական նյութերի մրցույթ՝ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի թեմայով. վերջնաժամկետ՝ 2018թ. նոյեմբերի 15

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը հայտարարում է խոշտանգումներից և այլ դաժան, անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքից կամ պատժից զերծ մնալու բացարձակ իրավունքի իրացման վիճակի վերաբերյալ լրագրողական նյութերի մրցույթ հետևյալ անվանակարգերում.

– Լավագույն հեռուստատեսային ռեպորտաժ

– Լավագույն ռադիո ռեպորտաժ

– Լավագույն հետաքննական նյութ

– Լավագույն հոդված/մարդկային պատմություն

– Լավագույն բլոգային գրառում

Մրցույթին դիմելու համար անհրաժեշտ է լրացնել ՕՆԼԱՅՆ ՀԱՅՏԱԴԻՄՈՒՄԸ մինչև 2018 թ. նոյեմբերի 15-ը: (Հայտերի ընդունման ժամկետը երկարաձգվել է):

Լրագրողական նյութերը կարող են լինել հետևյալ ձևաչափերով՝ տպագիր, ռադիո, հեռուստատեսային, առցանց և մուլտիմեդիա: Դրանք պետք է պատրաստված և հրատարակված, հեռարձակված կամ համացանցում հրապարակված լինեն 2017 թ. նոյեմբերի 1-ից 2018 թ. նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում:

Յուրաքանչյուր լրագրող կարող է ներկայացնել մեկից ավելի լրագրողական նյութ՝ հայերեն, ռուսերեն կամ անգլերեն լեզուներով:

Մանրամասները՝ ԱՅՍՏԵՂ

 

Մրցանակաբաշխության արարողությունը տեղի կունենա 2018 թ. դեկտեմբերի 10/11-ին:

 

Նույն միջոցառման շրջանակում տեղի կունենա նաև «Հանրային լրագրության ակումբ» և «Հետաքննող լրագրողներ» ՀԿ-ների կողմից հայտարարված՝ Հայաստանի փակ կառույցներում, հատուկ խնամքի հաստատություններում և հատուկ դպրոցներում, ինչպես նաև բանակում մարդու իրավունքների իրավիճակի լուսաբանման լրագրողական աշխատանքների մրցույթի մրցանակաբաշխությունը:

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր