Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Զորակոչիկների բժշկական հետազոտումը շարունակվում է իրականացվել ոչ լիարժեք

August 9, 2024

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն

ՀՔԱՎ գրասենյակը շարունակում է ամառային զորակոչի ընթացքում տրամադրել անվճար իրավական աջակցություն զորակոչիկներին։ Ինչպես նախորդ տարիներին, այս զորակոչի ընթացքում ևս մեզ դիմած զորակոչիկների մեծ մասի խնդիրները կապված են առողջական վիճակի ոչ պատշաճ քննության և առողջական վիճակին չհամապատասխանող եզրակացությունների հետ։ Փորձը ցույց է տալիս, որ առողջական վիճակի ոչ պատշաճ քննության խնդրին բախվում են ոչ միայն առաջին անգամ զորակոչային հանձնաժողով ներկայացող, այլև նախկինում մեկ և ավելի անգամներ տարկետում ստացած անձինք։

 

Այսպես,  2023թ․-ի ամառային զորակոչի ժամանակ Կազմակերպություն է դիմել Ն․Մ․-ն, ում նախորդող երկու տարիներին՝ 2021 և 2022 թվականներին բուժման նպատակով տրամադրվել էր տարկետում։  

 

2023-ի ամառային զորակոչի ժամանակ Ն․Մ․-ի  առողջական վիճակի  հետազոտությունը ոչ պատշաճ կազմակերպելու և առողջական վիճակին չհամապատասխանող ախտորոշման պատճառով վերջինս ճանաչվել  է սահմանափակումով պիտանի։ Համաձայն չլինելով կայացված եզրակացության հետ՝ իր իրավունքների պաշտպանության հարցով Ն․Մ-ն դիմել է ՀՔԱՎ գրասենյակ։ Ներկայացնելով խնդիրը՝  Գրասենյակը գրությամբ դիմել է ՀՀ Պաշտպանության նախարարություն և ՀՀ ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայություն, զորակոչիկին համապատասխան բժշկական հետազոտություններ անցնելու նպատակով ուղեգիր տրամադրելու   համար։ 

 

Չնայած Ն․Մ․-ին տրամադրվում է ուղեգիր լրացուցիչ բժշկական հետազոտության համար, սակայն  հետազոտությունը ավարտին չի հասցվում զորակոչիկի ինքնազգացողության կտրուկ վատացման պատճառով։ Արդյունքում հետազոտությունը  չի իրականացվում և զինվորական ծառայությանը զորակոչիկի պիտանիության մասին որոշումը թողնվում է անփոփոխ։  Չհամաձայնելով առողջական վիճակի հետազոտության արդյունքների և կայացված եզրակացության հետ, Ն․Մ-ն որոշում է չներկայանալ ՀՀ ՊՆ Կենտրոնական հավաքակայան և չի զորակոչվում պարտադիր ժամկետային զինվորական ծառայության։ 

 

2023թ-ի ամառային զորակոչի ավարտից հետո նախաձեռնվում է քրեական վարույթ։ Վարույթի շրջանակներում Ն․Մ․-ն ենթարկվում է դատաբժշկական փորձաքննության։ Փորձաքննության արդյունքներով  Ն․Մ․-ն ներկայացվում է 2024 թ ամառային զորկոչին և վերջինիս ճանաչվում է «բուժման կարիք ունեցող» և տրամադրվում է  տարկետում մինչև մեկ տարի ժամկետով։ 

 

Փաստացի, ստացվում է, որ եթե 2023 թ ամառային զորակոչին  Ն․Մ․-ն համաձայներ թերի հետազոտությունների արդյունքների հետ,պիտի զորակոչվեր զինվորական ծառայության, ունենալով լուրջ առողջական խնդիրներ, որոնք ծառայության ընթացքում կարող էին էլ ավելի սրվել և պատճառ դառնալ ավելի լուրջ հետևանքների։ 

 

Խնդրահարույց է այն, որ չնայած զորակոչիկի առողջական խնդիրներին, վերջինս դատաբժշկական փորձաքննության շրջանակներում վերստին չի հետազոտվել դրանց մի մասի կապակցությամբ։  

 

 

Որոշ բժշկական հաստատություններում կատարված փորձաքննությունները ամբողջական չեն, քանի որ դրանք տրվել են 2023 թվականի առողջական հետազոտությունների հիման վրա։ Հաշվի չի առնվել այն հանգամանքը, որ արդեն իսկ հաստատված խնդիրները կարող էին վատթարացած լինել։ Որոշ առողջական խնդիրների վերաբերյալ անհրաժեշտ է հետագա մասնագիտացված հետազոտություն՝ դրանք հաստատելու կամ ժխտելու նպատակով։

 

Որպես խնդիր արձանագրում ենք նաև այն, որ Զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստարոբաժանումները հրաժարվում են զորակոչիկներին տրամադրել նրանց առողջական վիճակի հետազոտությունները՝ պատճառաբանելով որ դրանք հասանելի են ARMED էլեկտրոնային առողջապահության համակարգում: Սակայն փորձը ցույց է տալիս, որ համակարգում չեն ներբեռնվում բոլոր հետազոտույթունների արդյունքները, կամ դրանք ներբեռնվում  են բավականին ուշ, իսկ բուն համակարգը միշտ չէ, որ օպերատիվ աշխատում է։ Օրինակ նախորդ շաբաթ 3 օր հնարավոր չէր մուտք գործել համակարգ։ 

Դիտումներ՝ 86

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????