Հետազոտությունն ուղղված է բռնի տեղահանված արցախցիների զբաղվածության և աշխատանքային իրավունքների իրացման հնարավորությունների, ծագած խոչընդոտների ուսումնասիրությանը՝ նպատակ ունենալով աջակցել պետությանը հնարավորինս հասցեական և արդյունավետ ծրագրեր մշակելու ու իրականացնելու, բռնի տեղահանված անձանց օգնելու իրացնել զբաղվածության հնարավորությունները Հայաստանում։
Սույն զեկույցը մշակվել է «Արժանապատիվ աշխատանք հիմա՛» ծրագրի շրջանակներում, որն իրականացվում է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի, Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի, Հասարակական հետազոտությունների առաջատար խմբի, «Ֆակտոր» տեղեկատվական կենտրոնի կողմից՝ «Կրթություն և համերաշխություն» արհմիության հետ համատեղ:
Այս զեկույցը պատրաստվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Բովանդակության համար պատասխանատվություն է կրում «Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպությունը, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության տեսակետները։
Զեկույցը՝