Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Նախադեպային իրավունքն արդարադատության իրականացման գործընթացում. հատոր 2

2018 հոկտեմբերի 23-ին «Գործընկերություն հանուն բաց հասարակության» նախաձեռնության  «Նոր Հայաստան. բարեփոխումների օրակարգը արդարադատության և արդյունավետ կառավարման ոլորտներում» խորագրով հանրային քննարկումների շարքի շրջանակում տեղի ունեցավ «Ռազմավարական դատավարության դերն արդարադատության համակարգում» խորագրով քննարկում:

Քննա8կմանը ներկայացվեց նաև Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ռազմավարական գործերի երկրորդ վերլուծությունը: Այն ՀՔԱ Վանաձորի գրասենյակի պատվերով իրականացրել է իրավաբան-փորձագետ Արա Ղազարյանը:

Առաջին հետազոտությունն իրականացվել է 2011թ.-ին:

Հետազոտությունը ներառում է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի 2011-2017թթ. 37 դատական գործեր: Դրանք դասակարգվել են՝ ըստ հիմնարար իրավունքների և ըստ ունեցած ռազմավարական նշանակության: Ռազմավարական նշանակությունը գնահատելիս հաշվի են առնվել մի շարք գործոններ, այդ թվում՝ իրավունքի վերաբերյալ էական հարցի արծարծումը, հանրային հետաքրքրությունը գործի նկատմամբ և դատական պրակտիկայի վրա ունեցած ազդեցությունը: Ռազմավարական գործերի նշանակությունը գնահատվել է՝ անկախ դատավարության ելքից:

Բացի վերլուծությունից՝ հետազոտությունը ներառում է նաև քննարկված բոլոր գործերի նկարագրությունները:

Կազմակերպության հարուցած ռազմավարական դատավարությունները, գնահատման եռաստիճան համակարգով դասակարգելով, ստացվել է հետևյալ պատկերը.

 

Հետազոտությունն ամբողջությամբ՝ ԱՅՍՏԵՂ

 

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր