2020 թվականի մարտի 30-ին ՀՀ Կառավարության նախաձեռնությամբ գումարվել է Ազգային ժողովի արտահերթ նիստ, որի օրակարգում «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին ՀՀ օրենքի նախագիծն էր (այսուհետ՝ Նախագիծ)։ 1
Բարձր ենք գնահատում Կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը բնակչության առողջության և կյանքի պաշտպանության տեսանկյունից, սակայն տվյալ Նախագծով չեն լուծվում այս խնդիրներից ոչ մեկը։ Արտակարգ իրավիճակի պայմաններում պետության կողմից կատարվող միջոցառումները չպետք է նահանջեն ժողովրդավարության, մարդու իրավունքների և իրավունքի գերակայության սկզբունքներից։ Կառավարության մշակած նախագիծը պարունակում է մի շարք խնդրահարույց կարգավորումներ, որոնք անհամաչափ և ոչ անհրաժեշտ սահմանափակումներ են ստեղծում անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքների իրացման տեսանկյունից։
Արձանագրենք, որ արտակարգ դրության պայմաններում արդեն իսկ գործում են ազատ տեղաշարջման իրավունքի սահմանափակումներ։ Համաչափության սկզբունքը պարտադրում է, որ նախապատվությունը տրվի նվազ միջամտող լուծումներին՝ հաշվի առնելով հետապնդվող հատուկ նպատակը։2 Լրացուցիչ վերահսկողական մեխանիզմների ներդնումը կարող է խաթարել մարդու իրավունքների պաշտպանության ամբողջ համակարգը և անդառնալի հետևանքներ ունենալ ժողովրդավարական ինստիտուտների գործունեության վրա։
Եվրոպայի խորհուրդի և Եվրոպական միության շրջանակներում արդեն իսկ ընդգծվել է անձնական տվյալների պաշտպանության խնդիրը նոր կորոնավիրուսային հիվանդության (COVID-2019) դեմ երկրների պայքարում։3
Հարցեր են առաջանում, թե անվտանգության ի՞նչպիսի մեխանիզմներով ու միջոցներով են ապահովելու, որ բացառվեն անձնական տվյալների արտահոսքերը, երրորդ անձանց հասանելիությունը այդ տվյալներին։ Խնդիրը նաև այն է, թե որտեղ են պահվելու անձնական տվյալները: Բացակայում է կապը մշակվող անձնական տվյալների և սահմանված նպատակի միջև։ Եվ հարց է ծագում, թե որքանով է նպատակահարմար վերահսկել զանգերի քանակը, տևողությունը և այն ամենը, ինչը անմիջականորեն կապ չունի տեղաշարժի հետ:
Շարժական կապի տվյալների միջոցով տեղորոշման տվյալները ի տարբերություն GPS ի ունեն շատ ցածր ճշգրտություն, ուստի դրա կիրառման օգուտը շատ կասկածելի է։ Այսինքն, այդ տվյալների հավաքագրումը ոչ մի օգուտ չի տա համավարակի պայքարի հետ։ Բացի դրանից, գործիքակազմը, որը օգտագործվում է այդ տվյալները մշակելու համար, բավականին թանկարժեք է և պահանջում է մեծ պետական բյուջեից ծախսեր։ Ուստի կոչ ենք անում միջոցները չվատնել անարդյունավետ տվյալները հավագրելու և մշակելու վրա։
Առաջարկվող սահմանափակումների արդյունքում հնարավոր չարաշահումների արձանագրման, կանխարգելման որևէ արդյունավետ, կիրառելի մեխանիզմի բացակայությունը կարող է հանգեցնել ոչ միայն մարդու իրավունքների անվերահսկելի խախտումների, չհասնելով ենթադրյալ նպատակին` կորոնավիրուսի համավարակի կանխմանը, այլ ավելին կարող է խոցելի դարձնել մարդկանց կյանքն ու անվտանգությունը։
Նախագիծը գնահատում ենք որպես արտակարգ դրության պայմաններում անձնական տվյալների պաշտպանության, մասնավոր և ընտանեկան կյանքի անձեռնմխելիության, հաղորդակցության ազատության և գաղտնիության իրավունքների կոպիտ խախտում և պահանջում ենք հանել այն շրջանառությունից։
Միաժամանակ, մենք հորդորում ենք Կառավարությանը ներդնել բոլոր հնարավոր ռեսուրսները և ջանքերը պարզելու համար վարակվածների հետ հնարավոր շփման շրջանակը և պարտադրել նրանց մեկուսացումը, և ավելացնել թեստավորումը բնակչության համար, որն ամենաարդյունավետ միջոցն է դեպքերի պատշաճ և ժամանակին հայտնաբերման համար։
31.03.2020
Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստան,
Խաղաղության երկխոսություն ՀԿ,
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ
Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ
Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ
Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն
Արա Ղարագյոզյան, փաստաբան
Արայիկ Պապիկյան, փաստաբան
Թեհմինե Ենոքյան, լրագրող
Վելես իրավապաշտպան ՀԿ
Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ
Հարութ Հարությունյան, քաղաքացի
«Լակմուս» ՀԿ
Հայտարարությունը բաց է միանալու համար: Հայտարարությանը միանալու համար խնդրում ենք ուղարկել Ձեր կամ Ձեր ներկայացրած կազմակերպության անունը communication@hcav.am էլփոստի հասցեին։
[1] Հասանելի է՝ http://www.parliament.am/drafts.php?sel=showdraft&DraftID=11454&Reading=1
[2] Statement on the processing of personal data in the context of the COVID-19 outbreak․ Adopted on 19 March 2020, էջ 3:
[3] Statement on the processing of personal data in the context of the COVID-19 outbreak․ Adopted on 19 March 2020, Joint Statement on the right to data protection in the context of the COVID-19 pandemic by Alessandra Pierucci, Chair of the Committee of Convention 108 and Jean-Philippe Walter, Data Protection Commissioner of the Council of Europe․ Adopted on 30 March 2020.
We highly appreciate the steps taken by the Government from the perspective of the protection of the population’s health and life. Nevertheless, this draft does not solve either of these problems. The events implemented by the state in the state of emergency should not deviate from the principles of democracy, human rights and rule of law. The draft developed by the Government contains a number of problematic regulations which create unnecessary disproportional restrictions on the protection of personal data, inviolability of personal and family life and the right to freedom and privacy of communication.
It should be recorded that in the state of emergency, there are already active restrictions on the right to move freely. The principle of proportionality requires that preference be given to less intrusive solutions, taking into account the specific purpose pursued. 2 Introduction of additional oversight mechanisms may disrupt the whole system of human rights protection and have irreversible consequences for the functioning of democratic institutes.
The Council of Europe and the European Union have already highlighted the issue of personal data protection in the countries’ fight against COVID-19. 3
Questions arise as to what security mechanisms and means will be in place to exclude personal data leaks and access to the data by third parties. Also, another problem is where the data will be stored. There is no link between the processed personal data and the purpose defined. Thus, a question arises: how expedient is it to control the number and duration of calls and all that has no direct connection with movement?
Unlike GPS, location data obtained by mobile data have a very low accuracy, hence the benefit of their use is highly questionable. This means that the collection of the data will be of no use in the fight against the pandemic. Besides, the toolkit used to process the data is quite expensive and requires big expenditures from the state budget. Thus, we exhort not to waste resources on the collection and processing of inefficient data.
The lack of an efficient applicable mechanism of recording and preventing abuses resulting from the suggested restrictions may not only entail uncontrollable violations of human rights without achieving the presupposed purpose of preventing the coronavirus pandemic, but may also make people’s lives and safety vulnerable.
We assess the draft as a gross violation of the right to personal data protection, the right to inviolability of personal and family life, the right to freedom and privacy of communication, and claim to remove it from circulation.
At the same time, we exhort the Government to invest all the possible resources and efforts to find out the possible scope of contact with the infected persons and force their isolation, as well as add tests for the population, which is the most effective method to discover cases of infection in a proper and timely manner.
Open Society Foundations-Armenia
Peace Dialogue NGO
Helsinki Citizens’ Assembly-Vanadzor
Journalists’ Club-Asparez
Centre for Community Mobilization and Support NGO
Analytical Centre on Globalization and Regional Cooperation
Ara Gharagyozyan, lawyer
Arayik Papikyan, lawyer
Tehmine Yenokyan, journalist
Veles Human Rights NGO
Protection of Rights without Borders NGO
Harut Harutyunyan, citizen
Lacmus NGO
[:]