Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Նախընտրական թեժ պայքարի ֆոնին ակնկալվո՞ւմ է քաղաքական ճգնաժամ․ մեկնաբանում է Արթուր Սաքունցը

September 19, 2018

Լրատվամիջոցները մեր մասին

Scannews-ի հետ զրույցում մեկնաբանելով վերջին շրջանում, իսկ ավելի կոնկրետ՝ Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին քաղաքական տարբեր ուժերի կողմից միմյանց ուղղված ելույթները և պատասխանելով մեր հարցին, թե արդյոք գոնե արտաքուստ ոչ այնքան բարեկամական թվացող հարաբերությունները կարո՞ղ են հանգեցնել ճգնաժամի ներքաղաքական կյանքում` Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի վանաձորյան գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը պատասխանեց․

«Ոչ, դա նորմալ գործընթաց է, ուղղակի բոլորը առաջին անգամ ազատության շունչ են ստացել, ազատ և համարձակ արտահայտվելու մթնոլորտում են գտնվում, և քանի որ իրապես մրցապայքար է, փորձում է այս նոր, ազատ տարածքում արևի տակ մի մասն իր համար տեղը գտնել, մի մասն էլ՝ պահպանել։ Սա ցույց է տալիս, որ քանի որ նախորդ առնվազն 20-25 տարիների ընթացքում նախընտրական մթնոլորտը, քաղաքական ազատությունները ապահովված չեն եղել, այսինքն՝ եղել է խիստ սահմանափակ և Բաղրամյան 26-ի հսկողության ներքո, մարդիկ զուսպ են եղել՝ դրանով պայմանավորված։

Իհարկե, բացառությամբ առանձին օրինակների, որոնք օրինաչափություն չեն ունեցել, ասենք՝ ընդդիմությունը կարող էր իրեն թույլ տալ ինչ-որ սուր գնահատականներ տալ, բայց հիշենք, որ լինում էին այնպիսի ընտրություններ, երբ թեկնածուների մի ամբողջ խումբ իշխանության կողմից էր աշխատում մեկ-երկու ընդդիմության նկատմամբ։ Ահա այսպիսի օրինաչափություններ կային։ Իսկ հիմա բոլորն ազատ են, ու քանի որ չունենք քաղաքակիրթ բնույթի քաղաքական պայքարի փորձ, այն, ինչ տարիներով կուտակված է եղել, հիմա դուրս է հորդում։

Եվ կարծում եմ, կսովորեն։ Օրինակ, թեկուզ և սուր խոսքեր եղան, ինչպես մենք տեսանք, այնուամենայնիվ հաջորդ օրերի ընթացքում այդպիսի խոսակցության բառապաշարն այլևս չկար։ Այսինքն՝ հասկացան, որ դա ամենևին էլ այն բառապաշարը չէ, որը կարող էր ընտրողին դուր գալ։ Ես դա համարում եմ քաղաքական պայքարի ժողովրդավարական մշակույթի ձևավորման շատ կարևոր փուլ։ Կարևորն այն է, որ սահմանափակումներ, ճնշումներ ընտրողների, վստահված անձանց նկատմամբ իրավապահ մարմինների ներգրավմամբ չկան։

Ահազանգ չի ստացվել, օրինակ, որ այս կամ այն կուսակցության աջակիցների տներն են գնում, կամ նրանց հարազատների նկատմամբ ճնշում են գործադրում, պետական մարմինների աշխատակիցների նկատմամբ պարտադրանք չկա, որ ընտրողների ցուցակներ հավաքեն․ իշխանության նման գործելաոճը բացակայում է, ինչը շատ կարևոր հանգամանք է։

Առանձին կարող են լինել կուսակցություններ կամ անհատներ, որոնք նախկին վարքագծի իներցիոն դրսևորումներ ունենան, բայց դա համակարգային և կազմակերպված բնույթ չունի և չի կարող ունենալ։ Իսկ բառապաշարին գալով՝ կրկնեմ, որ կսովորեն։ Ազատ իրավիճակներին երբ երկար ժամանակ սովոր չեն լինում ապրել, միանգամից դուրս է հորդում այդ կուտակված էներգիան,, բայց ունենք բավական մեծ պատասխանատվություն ունեցող մարդիկ, որոնք չափանիշը կդարձնեն ավելի շուտ խոսքը, կոռեկտությունը։ Սերժ Սարգսյանը չէր խոսում, բայց անում էր, հիմա խոսում են, բայց գործողությունը դա չի ենթադրում։

Իհարկե, բացառությամբ այն դեպքերի, երբ դա առնչվում է կոռուպցիոն կամ քրեական վարքագծին կամ գործողություններին, միանշանակ է, որ դրանք պետք է կասեցվեն և կանխվեն»։

scannews.am

Դիտումներ՝ 639

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????