Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ-ում ձերբակալել են հետախուզվող ՌԴ քաղաքացու, ապա ազատ արձակել՝ ՀՀ-ից հեռանալու արգելանքով․ նա մեղադրվում է Բուչայի դեպքերի մասին բարձրաձայնելու համար

July 15, 2024

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Լրատվամիջոցները մեր մասին

Հայաստանում հուլիսի 13-ին ձերբակալվել է Ռուսաստանի իրավապահ մարմիների կողմից հետախուզման մեջ գտնվող ՌԴ քաղաքացի Նատալյա Տ.-ն: Այս մասին Factor.am-ին հայտնում են ՆԳՆ նախարարությունից։ Գերատեսչության փոխանցմամբ՝ ձերբակալությունն իրականացվել է հուլիսի 13-ին, ժամը 6.30-ին, Երևան-Տիվատ չվերթի ինքնաթիռի ժամանումից հետո։ 

 

Նատալյա Տ.-ն, ըստ ՀՀ ՆԳՆ-ի, հուլիսի 1-ից ՌԴ Մոսկվայի մարզի իրավապահ մարմինների կողմից հետախուզվում էր ՌԴ քրեական օրենսգրքի 207.3-րդ հոդվածի 2-րդ մասի (Ակնհայտ սուտ տեղեկատվության տարածումը) մեղադրանքով:

 

Meduza-ի փոխանցմամբ՝ Նատալյա Տ.-ն 65 տարեկան է, ռուսաց լեզվի և գրականության ուսուցչուհի է։ Ըստ աղբյուրի քրեական հետապնդման պատճառ է դարձել այն, որ ուսուցչուհին «Բարության դաս» դասաժամի ընթացքում դպրոցականներին պատմել է Բուչայում ռուսական բանակի հանցագործությունների մասին, մի քանի տեսանյութ ցուցադրել ուկրաինական լրատվամիջոցներից և Ռուսաստանի ներխուժումն Ուկրաինա անվանել միջազգային իրավունքի խախտում։ Դասն անցկացվել է 2022 թվականին։

 

Հայաստանի իրավապահները ռուս ուսուցչուհուն մի քանի ժամ բաժնում պահելուց հետո բաց են թողել՝ Հայաստանից չհեռանալու պահանջով, խափանման միջոց է ընտրվել երկրից չբացակայելու մասին ստորագրությունը։ ՆԳՆ-ն փոխանցում է, որ ՌԴ քաղաքացուն հայտնաբերելու մասին հայտնվել է ՌԴ իրավապահներին։

 

Նատալյա Տ.-ին ձերբակալելու մասին ահազանգ է ստացել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը։ Factor.am-ի հետ զրույցում իրավապաշտպան կազմակերպության փաստաբան Անի Չատինյանն ընդգծեց, որ ՌԴ քաղաքացու հետ կապված գործընթացների համաձայնեցումը Ռուսաստանի հետ անընդունելի է։

 

«Ձերբակալվածի աղջիկն է մեզ զանգահարել, հայտնել, որ օդանավակայանում ձերբակալվել է, քանի որ առկա է հետախուզում։ Ոստիկանությունը բաց է թողել կնոջը, քանի որ ՀՀ-ում ազատազրկելու իրավական հիմքեր չկան, բայց սահմանը հատելու սահմանափակում կա, քանի որ ՌԴ-ում կա քրեական գործ և փոխօգնության պայմանագրի շրջանակներում Հայաստանը չի թողնում երկրից դուրս գալ այն մարդկանց, որոնք որ ունեն խնդիր ՌԴ-ում։

 

Ինչ մնում է այն հանգամանքին, որ ՌԴ-ին տեղեկատվություն է փոխանցվում անձին հայտնաբերելու մասին՝ հետագա գործողությունները Ռուսաստանից ճշտելու համար, սա համարում ենք անօրինական, որովհետև ՀՀ-ն չպետք է կատարի ոչ ժողովրդավար երկրների պահանջները»,-ասաց Չատինյանը։

 

Հիշեցնենք՝ 2023 թվականին էլ Հայաստանում տեղակայված 102-րդ ռազմաբազայի զինծառայողները ՀՀ-ում ձերբակալել և ՌԴ էին տեղափոխել Դմիտրի Սեդրակովին։ Նարեկ Կիրակոսյան

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://factor.am/792663.html

© factor.am

Դիտումներ՝ 85

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????