Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատարանները կախված չեն իշխանությունից, բայց անկախ չեն ու կախված են երևացող ու չերևացող ուժերից. իրավապաշտպաններ

February 2, 2021

Լրատվամիջոցները մեր մասին

Կառավարության շենքի վրա հարձակման փորձ արած որևէ անձի նկատմամբ դատարանը կալանքի որոշում չկայացրեց, մինչդեռ նախկին իշխանությունների օրոք սա չէր ներվի: Նախկինում նման, անգամ, ակնարկի համար մարդկանց բերման կենթարկեին ու մի քանի հոդվածով կդատեին: Օրինակ՝ 2017 թ .-ին Գևորգ Սաֆարյանին Ազատության հրապարակ տոնածառ բերելու համար 2 տարով ազատագրեցին:

 

Սակայն այս պատկերն ամենևին չի զարմացնում իրավապաշտպան Վարդան Հարությունյանին: Նրա խոսքով՝ ոչ միայն կառավարություն ներխուժման, այլև սրան նախորդած դեպքերը ցույց են տալիս, որ դատարաններն իշխանությունից կախված չեն:

 

«Վերջին դեպքերը, խափանման միջոցների հետ կապված իրողությունը  ցույց են տալիս, որ մեր դատարաններն այսօր իշխանություններից կախված չեն, ինչը շատ լավ է, բայց սա բոլորովին չի նշանակում, թե դատարաններն անկախ են ու ազատ: Իհարկե, դատարանների վրա կան այլ ճնշումներ՝ թե՛ նախկին իշխանությունների, թե՛ տարբեր երևացող ու չերևացող ուժերի կողմից: Մեր նպատակը պետք է լինի ունենալ բոլորից անկախ դատարններ, այլ ոչ միայն իշխանություններից»,-ասաց Վարդան Հարությունյանը:

 

Հելսինկյան քաղաքացիական անսամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցն էլ շեշտեց, որ քանի դեռ դատական համակարգը բովանդակային ու արմատական փոփոխությանն չի ենթարկվել, արդարադատության իրականացման տեսակետից անկախաատեսելի դատական համակարգ ենք ունենալու:

 

«Սա խրոնիկ խնդիր է, իսկ ժամանակը ցույց տվեց, որ այն գործիքակազմը, որն ընդունվեց հեղափոխությունից հետո` իբրև դատական համակարգի բարեփոխումներ, արդյունքներ չեն տվել, որովհետև այդ համակարգում մթնոլորտ չի փոխվել: Մյուս կողմից խոսքը վերաբերում է զինված մեթոդներով, սպառնալիքներով քաղաքական խնդիրները լուծելուն, որը չպետք է ընդունելի լինի Հայաստանում: 2018 թ.-ին թավշյա հեղափոխության ընթացքում ոչ մի  բռնության, ֆիզիկական հաշվեհարդարի կոչ չի եղել, այլ եղել են խաղաղ քաղաքացիական անհնազանդության գործողություններ: Եթե մի պահ պատկերացնենք, որ որևէ մեկը հրապարակում նման մի կոչ հնչեցներ, անպատկերացնելի է, թե ինչ հետևանքներ կարող էր լինել»,- նշեց Արթուր Սաքունցը:

 

Վարդան Հարությունյանն էլ գտնում է, որ նախկին իշխանությունների օրոք նման գործողություններն ուրիշ հետևանքներ կունենային. «Նախկինում դատարանները ոչ թե կախված էին իշխանությունից, այլ գտնվում էին գործադիր իշխանության ամենօրյա ու ամենժամյա թելադրանքի տակ: Սա է պատճառը, որ այս կարգի վճիռներ են հիմա կայացնում: Ըստ էության՝ կարելի է արձանագրել, որ որոշակի պրոցես ունենք, որ դատարաններն իշխանությունից կախված չեն, բայց անկախ չեն: Խնդիրն այն է, որ եթե  2018 թ.-ից սկսած իրավական ու դատական համակարգում իշխանությունները ճիշտ գործողություններ կատարեին, ապա մենք բոլորովին այլ որակի դատական համակարգ կունենայինք»:

 

Արթուր Սաքունցն էլ հավելեց, որ բռնության կոչերից ու հաձակումներից խուսափելու համար հարկավոր է, որ իշխանությունը թափանցիկ ու հաշվետու կառավարում ապահովի:

 

«Ազատ ու արդար ընտրություններով ամրագրված լեգիտիմությունը մեկընդմիշտ տրված չէ, այդ լեգիտիմությունը պահպանելու միակ մեխանիզմն ու երաշխիքը հաշվետու ու թափանցիկ կառավարումն է: Երբ նման հաշվետու ու թափանցիկ կառավարումը բացակայում է, ինչն էլ հակասում է  բարեխիղճ կառավարման սկզբունքին, այսինքն՝ նվազեցնում է լեգիտիմությունը, բարձրացնում է անվստահությունը, ինչի դեպքում ծայրահեղական դրսևորումները դառնում են անխուսափելի: Միևնույն ժամանակ, եթե այս կառավարումը չկա, չի կարելի փոխհատուցել պատժողական գործողություններով: Մենք այս 30 տարվա ընթացքում տեսել ենք, թե ինչ հետևանքներ են ունեցել հաշվետու ու թափանցիկ կառավարման բացակայությունը՝ այդ թվում եղել են ահաբեկչական գործողություններ»,- ընդգծեց Արթուր Սաքունցը:

 

Իրավապաշտպանները վստահեցրին, որ քանի դեռ դատական համակարգում արմատական փոփոխությունների չեն եղել, նման մարտահրավերներ դեռ շատ են լինելու:

 

newarmenia.am

Դիտումներ՝ 74

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????