Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ՀՀ վարչապետի շնորհավորանքը Լուկաշենկոյին չի մեծացնելու մեր իմիջը. Սաքունց

August 11, 2020

Լրատվամիջոցները մեր մասին

ՀՔԱՎ ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը բացասական է գնահատում Մարտի 1-ի գործով նախկին քաղբանտարկյալ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի շնորհավորանքը Բելառուսի նախագահին:

 

Հիշեցնենք, որ Բելառուսի երեկվա ընտրություններից հետո ուժայինների ու ընդդիմադիր ցուցարարների բախման արդյունքում առնվազն 1 մարդ է սպանվել և 50-ից ավելի վիրավորվել:

 

«Չեմ ողջունում, մեղմ ասած, եթե չասեմ՝ դատապարտում եմ, երբ Մարտի 1-ով անցած քաղաքական գործիչը, որը հետապնդման և ապօրինի ազատազրկման է ենթարկվել հենց նույնատիպ ռեժիմի կողմից ապօրինի գործողությունների արդյունքում, ինչպիսին հիմա Լուկաշենկոն է կիրառում, նման շնորհավորանք է հղում: Դա հարիր չէ ժողովրդավարական գործչի պահվածքին»,-ասաց իրավապաշտպանը:

 

 

Նրա խոսքով՝ եթե կային քաղաքական ինչ-ինչ հանգամանքներ, առնվազն անընդունելի է մտահոգություն չարտահայտել մարդու իրավունքների զանգվածային խախտումների փաստերով, որ խնդիրները լուծվեն բացառապես իրավունքի գերակայության սկզբունքով, մարդու իրավունքների պաշտպանության տեսակետից:

 

«Ես կարծում եմ՝ դա ակնհայտ բարենպաստ ազդեցություն չի կարող ունենալ Հայաստանի համար քաղաքակիրթ և ժողովրդավարական պետությունների կողմից: Եթե ենթադրենք, որ դա պայմանավորված է Հայաստանի անվտանգության կամ պաշտպանության ինչ-ինչ նկատառումներով, ապա վստահեցնում եմ, որ նման շնորհավորանքը ամենևին չի նպաստելու անվտանգության խնդիրների շուրջ մտահոգությունների վերացմանը, որովհետև բռնապետերն ու կոռումպացված համակարգերը միշտ իրար հետ ավելի ընդհանուր շահեր ունեն, քան ժողովրդավարական պետությունները»:

 

Սաքունցի կարծիքով՝ Հայաստանի գտնվելը ԵՏՄ-ում անախրոնիզմ է, ինչի հետևանք է նաև նման շնորհավորանքի առկայությունը: «Այդ բռնապետերի ակումբը որևէ կերպ չի ցուցաբերել իրեն որպես գործընկեր Հայաստանի անվտանգության ապահովման առումով: Ընդհակառակը, ժամանակ առ  ժամանակ ինքը հենց անվտանգության մարտահրավեր է հանդիսանում: Այդ առումով ես չեմ գտնում, որ Նիկոլ Փաշինյանը պետք է շնորհավորեր»,-ասաց իրավապաշտպանը:

 

Նա հիշեցրեց Չեխիայի ղեկավար դարձած ընդդիմադիր Վասլավ Հավելի օրինակը, որը դարձավ Չեխիայի նախագահի և այդ պաշտոնում պահեց իրան այդ նույն արժեհամակարգում, որն ուներ այլախոհ եղած ժամանակ և ուղղակի ձեռնոց նետեց Պուտինին:

 

«Այդ շնորհավորանքը չի ավելացնելու ո՛չ Հայաստանի իմիջը, ո՛չ պաշտպանունակությունը, ո՛չ էլ կարող է կասեցնել Հայաստանի մարտահրավերները»,-տեսակետ հայտնեց Սաքունցը՝ հավելելով.

 

«Մարտի-ի քաղաքական հետապնդման զոհերը քաղբանտարկյալների ազատման գործում ամենամեծ ներդրումն ունեցել են Եվրոպայի խորհուրդը, ԵՄ-ն ու եվրոպական կառույցները: Ինչպիսի՞ն կարող էր լինել այդ քաղբանտարկյալների ճակատագիրը, եթե չլիներ Եվրոպայի Մարդու իրավունքների կառույցների աջակցությունը: Այդ ժամանակ նրանք չեն ունեցել ոչ մի աջակցություն ներկա ԵՏՄ կազմում գտնվող պետություններից: Վերջիններս ուղղակի աջակցում էին Հայաստանի ռեժիմին, որը քաղաքական հետապնդումներ էր իրականացում և ապօրինի ազատազրկում քաղաքական ընդդիմադիրներին»:

 

Իրավապաշտպանը նաև հարց ուղղեց, թե նման շնորհավորանքները ինչպիսի՞ արձագանք կարող են ունենալ Բելառուսի ընդդիմադիրների շրջանում, որոնք այս օրերին բռնաճնշումների են ենթարկվում: Նաև՝ ինչ արձագանք կարող է լինել Եվրոպական այն  կառույցներից, որոնք ժամանակին աջակցել էին բանտերում գտնվող Հայաստանի քաղաքական ընդդիմադիրներին:

 

«Չի կարելի մոռանալ, որ Բելառուսում ընդդիմադիրները նույն վիճակում են, ինչ մեր ընդդիմադիրները 2008-ին»,-շեշտեց Սաքունցը՝ հավելելով. «Իր շնորհավորանքով արդյոք Նիկոլ Փաշինյանն արձանագրում է, որ ինքն ու Գագիկ Ծառուկյանը կրում են նույն արժեհամակա՞րգը, քանի որ ունեն նույն վերաբերմունքը բռնապետ Լուկաշենկոյի նկատմամբ»:

 

Նշենք, որ այսօր վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին` պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ, որտեղ նշված է. «Հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ, Շնորհավորում եմ Բելառուսի Հանրապետության նախագահի պաշտոնում վերընտրվելու կապակցությամբ: Մաղթում եմ Ձեզ հաջողություններ և նոր նվաճումներ պետության ղեկավարի պաշտոնում: Վստահ եմ, որ համատեղ ջանքերով մենք կշարունակենք ամրապնդել մեր ժողովուրդների միջև բարեկամությունը և ընդլայնել մեր երկրների միջև փոխշահավետ համագործակցությունն ինչպես երկկողմ, այնպես էլ միջազգային կազմակերպությունների և ինտեգրացիոն միավորումների շրջանակներում: Իմ կողմից պատրաստ եմ ամեն ջանք գործադրել, որպեսզի լիովին իրագործենք մեր ժողովուրդների և երկրների միջև հարաբերությունների ամբողջ ներուժը: Օգտվելով առիթից, հարգելի Ալեքսանդր Գրիգորևիչ, մաղթում եմ Ձեզ քաջառողջություն, իսկ Բելառուսի եղբայրական ժողովրդին՝ խաղաղություն և բարoրություն»:

 

newarmenia.am

Դիտումներ՝ 280

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????