Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Բուժզննության բացակայություն, աշխատանքային խնդիրներ. ի՞նչ խախտումներ են արձանագրվում եռամսյա հավաքների կազմակերպման ընթացքում․ տեսանյութ

October 13, 2022

Տեսադարան

Սեպտեմբերի 27-ից մեկնարկած եռամսյա հերթական հավաքներն անցնում են բազմաթիվ խախտումներով։ Այս մասին տեղեկացնում է NewArmenia-ի խմբագրություն ահազանգած քաղաքացին։

 

Նա, սակայն միակը չէ, որ բարձրաձայնում է սեպտեմբերյան ռազմական գործողություններին հաջորդած զորահավաքի կազմակերպման ընթացքում խախտումների մասին։

 

Ծանուցագիրն ստանալուն պես հենց նույն օրն էլ զորակոչում են՝ առանց բժշկական հետազոտության, ինչը մարդու իրավունքների կոպիտ խախտում է՝ արձանագրում է Աժ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը։

 

«Ծանուցումներն ուղարկվում են, ու հաջորդ օրն իսկ պահանջում են քաղաքացուն ներկայանալ։ Մինչ այդ քաղաքացին չի կարողանում անգամ բուժզննություն անցնել։ Մարդիկ չեն կարողանում իրենց տարրական կենցաղային հարցերն ապահովել ու նոր գնալ՝ կատարելու սեփական ռազմական պարտքը»,- ասաց պատգաավորը։

 

Ոչ թե պետք է հենց ծանուցագիր ուղարկելու օրը զորակոչել, այլ, ըստ օրենքի, ծանուցումից մինչև հավաքի մեկնելը 20 օր ժամանակ պետք է տրվի, ասում է բանակի խնդիրներով զբաղվող Հելսինկյան քաղաքացիական գրասենյակի ներկայացուցիչ, իրավապաշտպան Արմինե Սադիկյանը։

 

Նրա խոսքով՝ այս ընթացքում բազմաթիվ քաղաքացիներ են դիմել իրենց։ Բողոքներն ամենատարբեր հարցերով են՝ բժշկական զննության բացակայություն, ռազմական գերատեսչությունը զորակոչում է նաև բազմազավակ, հաշմանդամ երեխաներ ու ծնողներ ունեցողներին։ Ոմանք գնացել են, որոշները՝ հրաժարվել։

 

«Օրենքը սահմանում է, որ վարժական հավաքին կանչելիս պետք է քաղաքացին բժշկական փորձաքննություն անցնի, ինչը ևս չի իրականացվում։ Նույնիսկ քաղաքացու ներկայացրած բժշկական փաստաթղթերն են անտեսվում»,- նշեց նա։

 

Իրավապաշտպանը նկատում է՝ խախտվում են նաև եռամյսա հավաքի մասնակիցների աշխատանքային իրավունքները։ Հատկացվող փոխհատուցումները՝ 120 — 200 հազար դրամ գումարը, հաճախ բավարար չէ և չի ծածկում նույնիսկ աշխատավարձի չափը։

 

Ստացած բողոքներն ու արձանագրած խախտումները Հելսինյան քաղաքացիական գրասենյակն ուղարկել է Պաշտպանության նախարարություն։ Պատասխանը չի գոհացնում Արմինե Սադիկյանին։

 

Իրավապաշտպանի փոխանցմամբ՝ պաշտպանական գերատեսչությունը չի փորձում ոչ միայն խախտումները շտկել, այլ՝ գործի է դնում ուժային միջոցներ։

 

«Բառացիորեն այսօր ոստիկանները մտել էին քաղաքացու տուն և ստիպել ներկայանալ զինկոմիսարիատ, տանը փոքր երեխա է եղել և վախեցել է»,- հայտնեց Սադիկյանը։

 

Պաշտպանության նախարարությունից մեզ հայտնեցին՝ ստացած ահազանգերն ուսումնասիրում են, թե քանիսն են դրանք և ինչ խնդիրներ են, առայժմ ՊՆ-ից չեն մեկնաբանում։

 

Մանրամասները՝ տեսանյութում

 

Դիտումներ՝ 30

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????