Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վիճակի և պետական աջակցության ծրագերին նրանց հասանելիության խնդիրների մասին․ Լրացված զեկույց

2023թ․ սեպտեմբերի 19-ին ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը իրականացրին ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը զինված ուժի սպառնալիքի ներքո ստիպված լքեց իր տները և օրերի ընթացքում բռնի տեղահանվեց Հայաստանի Հանրապետություն:

 

Փաստացի փախստականի կարգավիճակում հայտնված մարդկանց աջակցելու նպատակով ՀՀ Կառավարությունը ձեռնարկեց լայնածավալ հումանիտար օգնության տրամադրման աշխատանքներ՝ ֆինանսական աջակցության տարբեր ծրագրերի իրականացում և կարիքի գնահատում, ստեղծեց ըստ գտնվելու վայրի գրանցման համակարգ ՏԻՄ-երում և մարզպետարաններում՝ ձևավորված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման աշխատանքային խմբերի հիման վրա: Այս աջակցման ծրագրերի ընթացքը, ինչպես նաև բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակի հետ կապված առկա օրենսդրական  բացերը  բացասական ազդեցություն են ունենում  մարդասիրական ճգնաժամի հետևանքով  կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց հումանիտար աջակցության արդյունավետության վրա։ Այդ պատճառով իրավական աջակցության շրջանակներում Կազմակերպության կողմից իրավական կարգավորումների վերաբերյալ առաջարկություններ են ներկայացվում նաև պետական մարմիններին՝ համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով։

 

Բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2023թ նոյեմբերից 2024 թվականի հոկտեմբերի 30-ն ընկած ժամանակահատվածում անվճար իրավաբանական աջակցություն է տրամադրել ՀՀ բոլոր մարզերում կոնտակտային անձանց և իրավաբանների միջոցով։ Իրավաբանական աջակցության նպատակն էր իրավաբանական և տեղեկատվական խորհրդատվության միջոցով նպաստել կառավարության կողմից տրամադրվող սոցիալական  աջակցության ծրագրերին բռնի տեղահանված անձանց հասանելիությանը, մշտադիտարկել պետական և համայնքային աջակցության ծրագրերի իրականացման արդյունավետությունը մարզերում, ներկայացնել առաջարկություններ իրականացվող ծրագրերի ու հետագա քաղաքականությունների և ռազմավարությունների արդյունավետության բարձրացման համար։

 

Սույն զեկույցը 2024թ․-ի հուլիսին արդեն իսկ հրապարակված զեկույցի լրացված տարբերակն է։

 

Կազմակերպության կողմից իրականացված իրավական աջակցության շրջանակները`

 

2023 թվականի նոյեմբերից Կազմակերպությունը բռնի տեղահանվածներին տրամադրում է իրավական աջակցություն ՀՀ կառավարության որոշումներով հաստատված սոցիալական աջակցությունների մատչելիության ապահովման, հասանելիության և իրացման ուղղությամբ։

 

    Իրավական աջակցությունը տրամադրվել  է Երևանում և ՀՀ բոլոր մարզերում՝  12 կոնտակտային անձանց (յուրաքանչյուր մարզի համար մեկ կոնտակտային անձ, Երևան քաղաքում երկու կոնտակտային անձ) և 7 իրավաբանների ներգրավմամբ, ովքեր ահազանգի միջոցով կապ են հաստատել իրենց գործունեության մարզում բնակվող բռնի տեղահանված անձանց հետ, կատարել տնայցեր,  կարիքների գնահատում, անհրաժեշտության դեպքում կազմվել են իրավաբանական նշանակության փաստաթղթեր՝ ուղղված ՀՀ գերատեսչություններին բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման հարցերով։

 

 2023 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2024 թ․ նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Կազմակերպության կոնտակտային անձինք և իրավաբանները հանդիպումներ ու խորհրդատվություններ են տրամադրել 1967  բռնի տեղահանված անձանց։               

 

Իրավախորհրդատվության արդյունքում արձանագրված խնդիրների շրջանակներում մինչ օրս տարբեր պետական մարմիններ է ուղարկվել 444 գրություն և դեռևս 3 հայցադիմում։

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն՝ 349 գրություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն՝ 45 գրություն

ՀՀ առողջապահության նախարարություն՝ 15 գրություն

ՀՀ Կառավարության հումանիտար կենտրոն՝ 14 գրություն

ՀՀ գլխավոր դատախազություն՝ 2 հանցագործության մասին հաղորդում

ՀՀ արդարադատության նախարարություն՝ 9 գրություն

ՀՀ պաշտպանության նախարարություն՝ 3 գրություն

ՀՀ ֆինանսների նախարարություն (կենտորոնական բանկ)՝ 8 գրություն

ՀՀ ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ 3 հայցադիմում (2 դիմում իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման պահանջով, 1 դիմում երեխայի սերման փաստի պահանջով։)

 

Զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ։

 

On September 19, 2023, the armed forces of the Republic of Azerbaijan carried out military operations against Nagorno-Karabakh in the zone of responsibility of the Russian peacekeeping forces. Under the threat of armed force, the population of Nagorno-Karabakh was forced to leave their homes and, within days, was forcibly displaced to the Republic of Armenia. 

 

To support people who found themselves in a de facto refugee status, the Government of the Republic of Armenia undertook extensive humanitarian aid efforts, implementing various financial support programs and assessing needs, created a location-based registration system in local self-governments and regional councils based on the working groups formed to register forcibly displaced persons from Nagorno-Karabakh. The process of these support programs, as well as the existing legislative gaps related to the legal status of forcibly displaced persons, negatively affect the effectiveness of humanitarian assistance to people who find themselves in difficult life situations as a result of the humanitarian crisis. For this reason, within the framework of legal support , the Organization also submits recommendations on legal regulations to state bodies in order to make appropriate changes. 

 

For the protection of the rights of forcibly displaced citizens, Helsinki Citizens’ Assembly-Vanadzor provided free legal support from November 2023 to October 30, 2024 through contact persons and lawyers in all regions of the Republic of Armenia. The purpose of legal support was to facilitate the access of forcibly displaced persons to the social support programs provided by the government through legal and informational advice, to monitor the effectiveness of the implementation of state and community support programs in the regions, to present recommendations for increasing the effectiveness of the implemented programs and further policies and strategies. 

 

This report is the new edition of the report already published in July 2024.

 

The scope of legal support provided by the organization: 

 

Since November 2023, the Organization has provided legal support to forcibly displaced persons in the direction of ensuring accessibility, availability, and implementation of social support programs approved by the RA government’s decrees.

 

The legal support has been provided in Yerevan and all regions of the Republic of Armenia through 12 contact persons (one in each region, and two in Yerevan) and 7 lawyers, who, through an alert, established contact with forcibly displaced persons living in their region of activity, carried out home visits, assessed needs, and in case of necessity, prepared legal documents addressed to the RA departments on issues related to resolving the problems of forcibly displaced Artsakh residents.

 

Between November 2023 and November 1, 2024, the Organization’s contact persons and lawyers had  meetings with and provided consultations to 1,967 forcibly displaced persons.

 

As a result of legal consultation, to date, 444 letters and 3 claims have been sent to various state bodies within the framework of the problems recorded.

 

 

  • RA Ministry of Labor and Social Affairs 349 letters
  • RA Ministry of Internal Affairs 45 letters
  • RA Ministry of Health 15 letters
  • RA Government Humanitarian Center 14 letters
  • RA General Prosecutor’s Office 2 crime reports
  • RA Ministry of Justice 9 letters
  • RA Ministry of Defense 3 letters
  • RA Ministry of Finance (Central Bank) 8 letters
  • The Civil Court of General Jurisdiction of the Republic of Armenia: 3 claims (2 applications for the confirmation of legally significant facts, 1 application for confirmation of  the fact of a child’s parentage). 

 

 

[:]

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր