Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց իրավունքների պաշտպանության վիճակի և պետական աջակցության ծրագերից նրանց հասանելիության խնդիրների մասին․ Լրացված զեկույց

November 28, 2024

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Սեփական | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

2023թ․ սեպտեմբերի 19-ին ՌԴ խաղաղապահ զորախմբի պատասխանատվության գոտում Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերը իրականացրեցին ռազմական գործողություններ Լեռնային Ղարաբաղի դեմ: Լեռնային Ղարաբաղի բնակչությունը զինված ուժի սպառնալիքի ներքո ստիպված լքեց իր տները և օրերի ընթացքում բռնի տեղահանվեց Հայաստանի Հանրապետություն:

 

Փաստացի փախստականի կարգավիճակում հայտնված մարդկանց աջակցելու նպատակով ՀՀ Կառավարությունը ձեռնարկեց լայնածավալ հումանիտար օգնության տրամադրման աշխատանքներ՝ ֆինանսական աջակցության տարբեր ծրագրերի իրականացում, կարիքի գնահատում, ստեղծեց ըստ գտնվելու վայրի գրանցման համակարգ ՏԻՄ-երում և մարզպետարաններում ձևավորված Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց հաշվառման աշխատանքային խմբերի հիման վրա: Այս աջակցման ծրագրերի ընթացքը, ինչպես նաև բռնի տեղահանված անձանց իրավական կարգավիճակի հետ կապված առկա օրենսդրական  բացերը  բացասական ազդեցություն են ունենում  մարդասիրական ճգնաժամի հետևանքով  կյանքի դժվարին իրավիճակում հայտնված անձանց հումանիտար աջակցության արդյունավետության վրա։ Այդ պատճառով իրավական աջակցության շրջանակներում Կազմակերպության կողմից իրավական կարգավորումների վերաբերյալ առաջարկություններ են ներկայացվում նաև պետական մարմիններին, համապատասխան փոփոխություններ կատարելու նպատակով։

 

Բռնի տեղահանված քաղաքացիների իրավունքների պաշտպանության համար Հելսինկյան Քաղաքացիական Ասամբլեայի Վանաձորի գրասենյակը 2023թ նոյեմբերից 2024 թվականի հոկտեմբերի 30-ը ժամանակահատվածում անվճար իրավաբանական աջակցություն է տրամադրել ՀՀ բոլոր մարզերում կոնտակտային անձանց և իրավաբանների միջոցով։ Իրավաբանական աջակցության նպատակն է իրավաբանական և տեղեկատվական խորհրդատվության միջոցով նպաստել կառավարության կողմից տրամադրվող սոցիալական  աջակցության ծրագրերին բռնի տեղահանված անձանց հասանելիությանը, մշտադիտարկել պետական և համայնքային աջակցության ծրագրերի իրականացման արդյունավետությունը մարզերում, ներկայացնել առաջարկություններ իրականացվող ծրագրերի և հետագա քաղաքականությունների և ռազմավարությունների արդյունավետության բարձրացման համար։

Սույն զեկույցը 2024թ․-ի հուլիսին արդեն իսկ հրապարակված զեկույցի լրացված տարբերակն է։

 

Կազմակերպության կողմից իրականացված իրավական աջակցության շրջանակները`

2023 թվականի նոյեմբերից Կազմակերպությունը բռնի տեղահանվածներին տրամադրում է իրավական աջակցություն ՀՀ կառավարության որոշումներով հաստատված սոցիալական աջակցությունների մատչելիության ապահովման, հասանելիության և իրացման ուղղությամբ։

 

Իրավական աջակցությունը տրամադրվել  է Երևան քաղաքում և ՀՀ բոլոր մարզերում թվով 12 կոնտակտային անձանց (յուրաքանչյուր մարզի համար մեկ կոնտակտային անձ, Երևան քաղաքում երկու կոնտակտային անձ) և թվով 7 իրավաբանների ներգրավմամբ, ովքեր ահազանգի միջոցով կապ են հաստատում  իրենց գործունեության մարզում բնակվող բռնի տեղահանված անձանց հետ, կատարել տնայցեր,  կարիքների գնահատում, անհրաժեշտության դեպքում կազմվել են իրավաբանական նշանակության փաստաթղթեր  ուղղված ՀՀ գերատեսչություններին բռնի տեղահանված արցախցիների խնդիրների լուծման հարցերով։

 

2023 թվականի նոյեմբեր ամսից մինչև 2024 թ․ նոյեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում Կազմակերպության կոնտակտային անձիք և իրավաբանները հանդիպումներ և խորհրդատվություն են տրամադրել 1967  բռնի տեղահանված անձանց։   

 

Իրավախորհրդատվության արդյունքում, արձանագրված խնդիրների շրջանակներում մինչ օրս տարբեր պետական մարմիններ է ուղարկվել 444 գրություն և դեռևս 3 հայցադիմում։

 

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն 349 գրություն

ՀՀ ներքին գործերի նախարարություն 45 գրություն

ՀՀ առողջապահության նախարարություն 15 գրություն

ՀՀ Կառավարության հումանիտար կենտրոն 14 գրություն

ՀՀ գլխավոր դատախազություն 2 հանցագործության մասին հաղորդում

ՀՀ արդարադատության նախարարություն 9 գրություն

ՀՀ պաշտպանության նախարարություն 3 գրություն

ՀՀ ֆինանսների նախարարություն (կենտորոնական բանկ) 8 գրություն

ՀՀ ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան 3 հայցադիմում (2 դիմում իրավաբանական նշանակություն ունեցող փաստերի հաստատման պահանջով։

1 դիմում երեխայի սերման փաստի պահանջով։

 

Զեկույցը՝ ԱՅՍՏԵՂ։

Դիտումներ՝ 21

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????