Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Արևային ակնոց ու պաշտպանիչ դիմակ կրելը ԱԱԾ-ի համար կասկածելի է

May 24, 2022

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հավաքների և միավորման ազատության իրավունք | Հրապարակումներ | Նորություններ | Պետական կառույցներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

Խաղաղ հավաքի մասնակցության իրավունքի խախտման մասին ՀՔԱՎ հաղորդման հիման վրա քրեական գործ չի հարուցվել, մերժվել է նաև բողոքը։

 

2022 թ․ մարտի 25-ին Երևանի Գրիգոր Լուսավորիչ-Զաքյան խաչմերուկում օտարերկյա քաղաքացիների «НЕТ путинской ВОЙНЕ» կարգախոսով խաղաղ ակցիային միջամտել էին ՀՀ ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցները, պահանջել ներկայացնել անձը հաստատող փաստաթղթեր, սպառնացել, որ հակառակ դեպքում բոլորին բերման կենթարկեն ոստիկանության բաժին։ Սպառնացել են նաև, որ անձը  բացահայտելուց հետո այդ տվյալները կփոխանցեն Ռուսաստանի Դաշնության դեսպանատուն, որպեսզի այնտեղ իմանան, թե ինչով են զբաղված իրենց քաղաքացիները ՀՀ-ում, սուտ տեղեկատվություն են ներկայացրել, թե քանի որ ՀՀ քաղաքացի չեն, ՀՀ-ում նման հավաք անցկացնելու իրավունք չունեն, մինչդեռ՝ յուրաքանչյուր ոք ունի խաղաղ, առանց զենքի հավաքներին ազատորեն մասնակցելու և դրանք կազմակերպելու իրավունք։ 

 

Ոստիկանության աշխատակիցների ոչ իրավաչափ գործողությունների արդյունքում խախտվել է մարդու խաղաղ հավաքների անցկացման իրավունքը, որի հիման վրա ՀՔԱՎ-ը մարտի 29-ին հաղորդում էր ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազություն։ Հաղորդման նյութերն ուսումնասիրել է ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեն և քրեական գործ չի հարուցել՝ հանցակազմի բացակայության հիմքով։ Մինչդեռ տվյալ դեպքում հանցակազմի հատկանիշները պարզելու համար անհրաժեշտ է հարուցել քրեական գործ և նախաքննությամբ պարզել․ արդյո՞ք ոստիկանության աշխատակիցները ունեցել են լիազորություն խոչընդոտելու խաղաղ հավաքի մասնակիցերին իրականացնել իրենց ակցիան, այդ գործողություններում եղե՞լ են լիազորությունների չարաշահման դրսևորումներ, արդյո՞ք Ռուսասատանի դեսպանատան պահակատանը ծառայություն իրականացնող աշխատակիցը ունեցել է իրավունք դեպանատան դիմացի մայթեզրին հավաքված ակցիայի մասնակիցներից պահանջելու անձը հաստատող փաստաթղթեր և լքել հավաքի վայրը, հավաքի մասնակիցներին հանցագործություն կատարելու մեջ կասկածելու բավարար և ծանրակշիռ հիմքեր կան, թե՝ ոչ։ 

 

Քրեական գործ չհարուցելու որոշման հիմքում կրկին դրվել են միայն ոստիկանության և ԱԱԾ աշխատակիցների բացատրությունները, սակայն հենց նրանց պետք է վերագրվի ենթադրյալ հանցագործությունը։ 

 

Անտրամաբանական, նույնիսկ զավեշտալի է, որ ԱԱԾ աշխատակցի համար կասկածելին հավաքի մասնակիցների արևային ակնոցներն ու պաշտպանիչ դիմակներն են եղել։

 

Ոստիկանության աշխատակիցներն ակնհայտորեն ոչ իրավաչափ վարքագիծ են դրսևորել․ հեռախոսով լուսանկարել են հավաքի մասնակիցներից մեկի անձնագիրը, մասնակիցներից պահանջել տեղափոխվել իրենց կանգնած վայրից և որևէ կերպ չեն հիմնավորել այդ պահանջը՝ դրանով խոչընդոտելով, որ անցնող քաղաքացիները ուշադրություն դարձնեն հավաքի մասնակիցների իրական պահանջներին։ 

 

Հաշվի առնելով այս հանգամանքները՝ ՀՔԱՎ-ը բողոքարկել էր քրեական գործ չհարուցելու ՀՀ հակակոռուպցիոն կոմիտեի որոշումը։ Մայիսի 2-ին ՀՀ գլխավոր դատախազությունը մերժել է բողոքը։

 

Դիտումներ՝ 158

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????