Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

«Նույն ձևով կարելի էր Վլադիմիր Գասպարյանին և Սերժ Սարգսյանին նշանակել»․ իրավապաշտպանները՝ Հունան Պողոսյանի նշանակման մասին

Նախկին փոխոստիկանապետ Հունան Պողոսյանի նշանակումը Սյունիքի մարզպետի պաշտոնում հակասական մեկնաբանություններ առաջացրեց:

 

«ՀՀ-ում չպետք է թույլ տանք, որ զարգանա մի այնպիսի երևույթ, որը կարելի է կոչել քաղաքական ռասիզմ, երբ մարդիկ հետապնդվում են այն պատճառով, որ նրանք գործունեություն են ծավալել նախկին իշխանությունների հետ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

 

Factor.am-ի հետ զրույցում Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ղեկավար, իրավապաշտպան Արթուր Սաքունցը նշեց. «Պետք է ենթադրեմ, որ վարչապետը նկատի ուներ տարբեր քաղաքական հայացքներ ունեցող մարդկանց: Բայց Հունան Պողոսյանը քաղաքական գործիչ չէ: Այստեղ քաղաքական խտրականության մասին խոսք չի կարող լինել: Ես կհասկանայի, եթե խոսքը վերաբերեր Շարմազանովին, Աշոտյանին կամ Սերժ Սարգսյանին: Այստեղ ուրիշ հարց պետք է դիտարկել`որքանո՞ վ է Հունան Պողոսյանը պատասխանատու իր պաշտոնավարման շրջանում մարդու իրավունքների խախտումների համար: Չմոռանանք, որ մեր և այլ կառույցների բազմաթիվ զեկույցներում կան բազմաթիվ տվյալներ ՀՀ ոստիկանության կողմից մարդու իրավունքների խախտումների մասին: Այդ կառույցի միջոցով ճնշվել և հետապնդվել են ընդդիմադիր քաղաքական գործիչներ, ակտիվիստներ:

 

Իհարկե, մեր տրամադրության տակ չկա որևէ իրավական ակտ, բայց զարմանալի կլինի, եթե ոստիկանության ղեկավարներից մեկը կապ չունենա թվարկածս երևույթների հետ:

 

Քանի դեռ չի իրականացվում անցումային արդարադատություն, նոր Հայաստանում կարող ենք ունենալ այդպիսի նշանակումներ: Այս նշանակումը չեմ համարում առանձին արտառոց երևույթ: Պետք է ամբողջական գնահատական տրվի նախկին ավտորիտար ռեժիմին: Դա անպատժելի մարդկանց պատժելի դարձնելու ճանապարհն է, որ հետագայում Աղվան Հովսեփյանը, Հայկ Հարությունյանը կամ այլ մեկը չհավակնի այդպիսի պաշտոնի»:

 

Իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի համար Պողոսյանի նշանակումն անընդունելի է: Տիկին Ալեքսանյանը հիշատակեց «Էլեկտրիկ Երևանի» բռնությունները, որոնցում, ըստ նրա, մեծ էր Հունան Պողոսյանի դերը:

 

Մեր զրուցակցի խոսքով`Հունան Պողոսյանը միշտ ծառայել է նախկին ռեժիմին և եղել է օրենքից դուրս: «Ինձ համար հասկանալի չէ Փաշինյանի`ռասիզմի մասին հայտարարությունը: Նույն ձևով կարելի էր Վովա Գասպարյանին և Սերժ Սարգսյանին նշանակել: Եթե Օսիպյանի նշանակումը բացատրվում էր կոռումպացված չլինելով, ապա Պողոսյանը ոստիկանության ամենահարուստ պաշտոնյաներից է: Չկա մի պատճառ, որ հասկանամ այս նշանակման տրամաբանությունը»,-ասաց Ալեքսանյանը: 

 

factor.am

Տես նաև՝ aravot.am

lragir.am

 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ