Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

ԵԱՀԿ ԺՀՄԻԳ մարդկային չափման հարցերով Վարշավայում կայացած համաժողովում 2019 թ․ սեպտեմբերի 23-ին ելույթ է ունեցել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի նախագահ Ա․ Սաքունցը

September 24, 2019

Այլ | Գործունեություն | Հրապարակումներ | Նորություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի (ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ) Մարդկային չափման հարցերով Վարշավայում կայացած համաժողովում (HDIM) 2019 թ․ սեպտեմբերի 23-ին ելույթ է ունեցել Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի նախագահ Ա․ Սաքունցը։ Նա անդրադարձել է Հայաստանում դատական իշխանության վիճակին՝ դատական իշխանության անկախության բացակայությանը։

 

Ապա անդրադարձել է նոր կառավարությանը։

 

«Կառավարությունը պետք է արմատական փոփոխություններ կատարի՝ համակարգային փոփոխություններ: Օրենսդրությունը պետք է փոփոխվի, որպեսզի ապահովվի դատական համակարգի անկախությունը: Նախկին կառավարության ներկայացուցիչները քննադատության էին արժանանում անկախ դատական համակարգի աշխատանքին ենթադրաբար միջամտելու համար: Բավականին հետաքրքիր է, որովհետև այն, ինչ բոլորին մտահոգում է, դատական համակարգի անձեռնմխելիությունն է: Մենք փաստացի հնձում ենք այն, ինչ ցանել ենք: Հիմա ժամանակն է, որ մենք ինչ-որ բան անենք, փոփոխություն կատարենք: Այս իրավիճակում կոչ եմ անում ԺՀՄԻԳ-ին և միջազգային համայնքին՝ անել հնարավոր ամեն բան՝ աջակցելու Հայաստանի իշխանություններին, որպեսզի մենք կարողանանք հաղթահարել բոլոր խոչընդոտները այդ ճանապարհին: ԺՀՄԻԳ-ը շատ լավ զեկույցներ ունի՝ դեռևս 2009 թ․ մարտի 1-ի դեպքերով գործերի դատական մոնիտորինգի վերաբերյալ, կան Համընդհանուր պարբերական դիտարկման զեկույցի, Եվրոպական խորհրդի առաջարկները: Հետևաբար` լիահույս ենք, որ կստանանք լայն աջակցություն՝ քաղաքացիական հասարակության հետ համագործակցությամբ»:

 

 

Դիտումներ՝ 1186

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????