Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ներդրումը Հայաստանի Հանրապետությունում․ ուսումնասիրություն

May 11, 2022

Գործունեություն | Զեկույցներ|Տեղեկանքներ|Գրքույկներ | Հրապարակումներ | Փակ և կիսափակ հաստատություններ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը իր իրավապաշտպան գործունեության շրջանակում  մշտապես արձանագրել է զինված ուժերում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրները և կարևորել դրանց լուծման ուղղությամբ առաջարկությունների մշակումը։

 

ՀՔԱՎ-ը, հիմք ընդունելով միջազգային լավագույն փորձը, որդեգրել է մոտեցում, որի համաձայն՝ մարդու իրավունքների պաշտպանության ազգային մեխանիզմների զարգացումը պետք է ուղեկցվի մասնագիտացված օմբուդսմենների ձևավորմամբ։

 

ՀՔԱ Վանաձորի գրասենյակը դեռևս 2016-ին «ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ իր գնահատականում շեշտել էր ռազմական օմբուդսմենի ստեղծման անհրաժեշտությունը։ Այսօր էլ այս առաջարկը շարունակում է մնալ արդիական, իսկ զինված ուժերում իրավունքների պաշտպանության խնդիրները մինչ օրս կրում են համակարգային բնույթ։

 

Այդ իսկ պատճառով Ռազմական օմբուդսմենի ինստիտուցիոնալ կառույցի արդյունավետության վերաբերյալ այս ուսումնասիրությամբ ՀՔԱՎ-ը կրկին անդրադառնում է առկա խնդիրներին և ներկայացնում առաջարկություն՝ համակարգային փոփոխություններ նախաձեռնելու նպատակով։ Ուսումնասիրությունն իրականացվել է 2020 թ․-ին։

 

Անդրադարձ կա ինչպես Ռազմական օմբուդսմեն հասկացությանը, այնպես էլ ինստիտուտի ներդրման միջազգային փորձին, իրավական կարգավորումներին, գործառույթներին և ՀՀ-ում ռազմական օմբուդսմենի ինստիտուտի ձևավորման նախընտրելի ձևին։

 

ՌԱԶՄԱԿԱՆ ՕՄԲՈւԴՍՄԵՆԻ ԻՆՍՏԻՏՈւՏԻ ՆԵՐԴՐՈւՄԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈւԹՅՈւՆՈւՄ

 

Դիտումներ՝ 369

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????