Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայտարարություն՝ անցումային արդարադատության համակարգի հրատապ ներդրման անհրաժեշտության մասին

June 18, 2020

Այլ | Գործունեություն | Համատեղ | Հայտարարություններ | Հրապարակումներ | Քաղաքացիական վերահսկողություն և մշտադիտարկում

ՀՀ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության ղեկավար Ծառուկյանի տան խուզարկությունը, հետագա հարցաքննությունը և Գ. Ծառուկյանի հետ կապակցվող մի քանի քրեական գործերի վերաբերյալ տեղեկությունների հրապարակումը ողջ հանրության ուշադրությունը ևս մեկ անգամ սևեռեցին Հայաստանի Հանրապետությունում իրավունքի գերակայության և կոռուպցիայի դեմ պայքարի խնդրին և իշխանությունների գործելաոճին:

 

2018թ հեղափոխությունից առաջ և հետո մարդու իրավունքների պաշտպանները, հետաքննող լրագրողները, գործարարները շարունակաբար բարձրաձայնել են պետությունը զավթած իշխանությունների հետ սերտաճած քրեական օլիգարխիայի շրջանակների կողմից անպատժելի ընտրախախտումների, ապօրինի սեփականաշնորհումների, պառլամենտական մեծամասնության հովանավորության ներքո բիզնես արտոնություններ ստանալու և պետության շահերին էական վնաս պատճառելու մասին: 

 

Բոլոր նկարագրված երևույթները փոխկապակցված են և ունեն համակարգային բնույթ՝ հանդիսանալով ոչ միայն պետության զավթման հետևանք, այլև պետության զավթումը վերարտադրելու միջոց: Հետեւաբար, նմանատիպ երևույթները պետք է ուսումնասիրել և համակարգային լուծումներ մշակել անցումային արդարադատության գործիքակազմի միջոցով:



Հերթական անգամ կարևորելով մարդու իրավունքների զանգածային խախտումները բացահայտելու և դրանց քաղաքական և իրավական համապատասխան գնահատական տալու անհրաժեշտությունը, գտնում ենք, որ անցյալին գնահատական տալու տրամաբանությունից դուրս իրականացվող գործողությունները խոցելի են դարձնում հանրային վստահությունը վայելող դատաիրավական համակարգ ձևավորելու գործընթացը: Ավելին դատաիրավական արմատական բարեփոխումների բացակայության պայմաններում անորոշ է նաև այս գործերի հետագա ընթացքը և ազդեցությունը հանրային հետագա հարաբերությունների և քաղաքականության կանոնների վրա:



Մենք հավատացած ենք, որ նախահեղափոխական շրջանի լայնածավալ իրավախախտումները, ինչպիսիք են ընտրական գործընթացներին առնչվող հանցագործություններըը, անհրաժեշտ է դիտարկել միայն այդ իրավիճակին համապարփակ գնահատական տալու համատեքստում: Հակառակ դեպքում կառավարության ուշացած և հատվածային միջոցառումները հանգեցնում են ընտրովի արդարադատության մասին տեսակետների ձևավորման ու անպտուղ քաղաքական շահարկումների:  



Կոչ ենք անում իշխանություններին՝ միջազգային լավագույն փորձի կիրարկմամբ, օգտագործելով հայաստանյան եւ միջազգային մասնագիտական ներուժը, հրատապորեն գործարկել անցումային արդարադատության արդյունավետ մեխանիզմ, ապահովելով պատշաճ հաշվետվողականություն հանրությանը: Հարկավոր է գիտակցել, որ հապաղումն ու հատվածական լուծումները արդարության հաստատման չեն հագեցնելու:

 

Հայտարարությունը բաց է միանալու համար։

 

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Գլոբալիզացիայի և տարածաշրջանային համագործակցության վերլուծական կենտրոն

Իրավունքի պաշտպանության և զարգացման հիմնադրամ 

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան 

Ժուռնալիստների «Ասպարեզ» ակումբ

Դիտումներ՝ 534

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????