Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

«Խոշտանգում վերապրած անձանց վերականագնողական հայկական կենտրոնի» բացում

November 20, 2018

Գործունեություն | Մամուլի հաղորդագրություններ

Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու «Խոշտանգում վերապրած անձանց  վերականագնողական հայկական կենտրոնի» բացման արարողությանը 2018թ. նոյեմբերի 21-ին՝ ժամը 16:30-18:30 Թուֆենկյան Ավանդական Երևան Հյուրանոցում, հասցե` Հանրապետության 48 (Վերնիսաժի հարևանությամբ):

Երևանում վերականգնողական կենտրոնը բացվում է Եվրոպական միության ֆինանսավորմամբ Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի և Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոնի (GCRT) հետ համատեղ իրականացվող «Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրի շրջանակում տրամադրված ենթադրամաշնորհային ծրագրով:

«Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագիրը մեկնարկել է 2018թ.-ի փետրվարին: Ծրագրի նպատակն է փակ և կիսափակ հաստատություններում խոշտանգման կանխարգելումը, խոշտանգում վերապրած անձանց աջակցության տրամադրումը, թեմայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումն ու ջատագովությունը: Սույն ենթադրամաշնորհային ծրագիրն իրականացվում է «Հոգեբանների հայկական գիտական միավորում» ՀԿ-ի կողմից, այն կմեկնարկի այս տարվա դեկտեմբերի 1-ից:

Խոշտանգում վերապրած անձանց վերականգնողական հայկական կենտրոնի (ARCT)  գլխավոր նպատակը խոշտանգում և այլ դաժան և անմարդկային վերաբերմունք վերապրած անձանց ու նրանց ընտանիքներին համակողմանի՝ ֆիզիկական, հոգեբանական ու սոցիալական աջակցության տրամադրումն է՝ հոգեբան/հոգեթերապևտի, սոցիալական աշխատողի, բժիշկ-թերապևտի ու հոգեբույժի ներգրավմամբ: Վերականգնողական կենտրոնի վերաբերյալ այլ մանրամասներ կներկայացվեն նոյեմբերի 21-ին կայանալիք բացման միջոցառման ընթացքում:

Միջոցառմանը հրավիրված են նաև ՀՀ պետական կառույցների, ՀՀ-ում գործող դեսպանությունների, տեղական և միջազգային իրավապաշտպան կազմակերպությունների և ոլորտին առնչվող այլ կառույցների ներկայացուցիչներ:

Հարցերի դեպքում խնդրում ենք գրել ՀՔԱ Վանաձորի գրասենյակի ծրագրերի ղեկավար Օֆելյա Զալյանին ozalyan@hcav.am էլփոստի հասցեով կամ զանգահարել ՀՔԱ Վանաձորի գրասենյակ 0322 7 22 68 հեռախոսահամարով:

Միջոցառման օրակարգը.

16:30 -16:35

Բացում և ողջույնի խոսք

Կազմակերպիչներ

16:35-16:40

Բացման խոսք

Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ներկայացուցիչ

16:40-16:50

«Պայքար խոշտանգման և վատ վերաբերմունքի դեմ Վրաստանում, Հայաստանում և Ուկրաինայում» ծրագրի և վերականգնողական կենտրոնի կարևորության ներկայացում

Լելա Ցիսկարիշվիլի

Խոշտանգման զոհերի հոգեսոցիալական և բժշկական վերականգնողական վրացական կենտրոն (GCRT), գործադիր տնօրեն

Արթուր Սաքունց

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ, նախագահ

16:50-17:00

Աշխարհում խոշտանգում վերապրած անձանց վերականգնման կարևորությունը և կանխարգելման, վերականգնման և հաշվետվողականության միջև կապը

Մուշեղ Եկմալյան

Խոշտանգման զոհերի ռեաբիլիտացիայի միջազգային խորհրդի (IRCT) եվրոպական գրասենյակի տնօրեն

17:00-17:05

Ստամբուլյան արձանագրությունները՝ որպես խոշտանգումների դեմ պայքարելու արդյունավետ գործիք

Դավիթ Ամիրյան

Բաց հասարակության հիմնադրամներ - Հայաստան, ծրագրերի գծով փոխտնօրեն

17:05-17:20

«Խոշտանգում վերապրած անձանց  վերականագնողական հայկական կենտրոն» ծրագրի ներկայացում

Դավիթ Գևորգյան

«Խոշտանգում վերապրած անձանց  վերականագնողական հայկական կենտրոն» ծրագրի ղեկավար

17:20-17:30

Հարցեր և պատասխաններ

17:30-18:30

Հյուրասիրություն

 

Դիտումներ՝ 2507

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????