Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Անձի իրավական վիճակը վատացնող դրույթները չպետք է հետադարձ ուժ ունենան

January 29, 2024

Իրավակիրառ պրակտիկայի վերլուծություն | Ծրագիր։ Զորակոչիկների եւ զինծառայողների իրավունքների պաշտպանություն | Օրենսդրական առաջարկություններ | Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

Քաղաքացիական հասարակության մի խումբ կազմակերպություններ՝ Իրավունքի զարգացման և պաշտպանության հիմնադրամը, «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» ՀԿ-ն, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամը,  «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» ՀԿ-ն  Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի հետ համատեղ կարծիք են հրապարակել ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի վերաբերյալ:

 

Կազմակերպությունները խնդրահարույց են համարում քննարկվող սոցիալական երաշխիքի շահառու հանդիսացող զինծառայողների շրջանակի նեղացումը (Նախագծի 1-ին հոդված)։ Եթե գործող կարգավորմամբ ծառայության վայրում բնակարանային պայմանների բարելավման կարիք է համարվում ծառայության վայրի վարչական տարածքից սեփականության իրավունքով բնակելի տարածություն կամ նույն հեռավորությամբ մշտական (փաստացի) հաշվառման վայր չունենալը, ապա առաջարկվող կարգավորմամբ այդպիսին կհամարվի 60 կմ համապատասխան հեռավորությունը։ Ըստ կազմակերպությունների՝ այս փոփոխությունը հետընթաց է պետության սոցիալական քաղաքականության տեսանկյունից։

 

Առավել խնդրահարույց է, սակայն, այն, որ ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովվելու դեպքում ամսական դրամական հատուցում ստանալու իրավունքը դադարում է նաև այն պայմանագրային զինծառայողների համար, որոնց համար այդ իրավունքն արդեն իսկ ծագել էր, սակայն որոնք այլևս չեն բավարարում Նախագծի 1-ին հոդվածով սահմանվող նոր պայմանին (Նախագծի 2-րդ հոդվածի 2-րդ կետով նախատեսվող անցումային դրույթ)։ Կազմակերպությունները շեշտում են՝ նշված դրույթը ուղղակի կերպով հակասում է ՀՀ Սահմանադրության 73-րդ հոդվածով նախատեսված՝ անձի իրավական վիճակը վատթարացնող օրենքի՝ իր նկատմամբ կիրառվելու անթույլատրելիության սահմանադրական երաշխիքին: Ավելին, ՍԴՈ-723 որոշմամբ Սահմանադրական դատարանն անդրադարձել է նմանօրինակ մի կարգավորման և դիրքորոշում հայտնել առ այն, որ նոր կարգավորումները չեն կարող ազդել նախկինում գործող օրենսդրությամբ անձի ձեռք բերած իրավունքի վրա։

 

Ամփոփելով՝ կազմակերպություններն առաջարկում են Նախագիծը հանել շրջանառությունից կամ առնվազն Նախագծից հանել դրա 2-րդ հոդվածով նախատեսված դրույթը։

 

Կարծիքն ամբողջությամբ կարդացեք այստեղ։

Դիտումներ՝ 194

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????