Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Կարծիք «ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագիրք» ՀՀ օրենքի վերաբերյալ

March 8, 2025

Օրենսդրական առաջարկություններ և վերլուծություն

ՀՀ զինված ուժերի ներքին ծառայության կանոնագրքի 264-րդ հոդվածը սահմանում է, որ խաղաղ ժամանակ կին զինծառայողները օրվա վերակարգի կազմում չեն նշանակվում, բացառություն է հանրակացարանի օրվա վերակարգը: Անհրաժեշտության դեպքում նրանք ըստ իրենց զինվորական կոչման և զբաղեցրած պաշտոնի, կարող են նշանակվել որպես հերթապահ բժիշկ (բուժակ), շտաբի հերթապահ և թղթատար (ցրիչ): Կին զինծառայողները հերթապահության են նշանակվում նաև ըստ մասնագիտության:

 

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ տղամարդ զինծառայողները, ներգրավվելով ծառայողական առավել լայն պարտականությունների կատարման շրջանակում, ունենում են ծառայողական առաջխաղացման առավել մեծ հնարավորություններ, ինչպես նաև ելնելով խտրականության արգելքի սկզբունքից, կարևոր է երաշխավորել օրվա վերակարգի կազմում բացի կին զինծառայողների նշանակումը, որը կապահովի ծառայողական առաջխաղացման համար հավասար հնարավորություններ։ Միևնույն ժամանակ պետք է ապահովել անհրաժեշտ պայմաններ վերակարգում ընդգրկվող կին զինծառայողների համար, ծառայողական պարտականությունների պատշաճ կատարումն ապահովելու համար՝ հաշվի առնելով կանանց առանձնահատուկ պահանջները նրանց  ֆիզիոլոգիական առանձնահատկություններով պայմանավորված։ 

 

Կանոնագրքի 268-րդ հոդվածը սահմանում է, որ սպաներից և ենթասպաներից նշանակված գնդի հերթապահը, գնդի հերթապահի օգնականը, հավաքակայանի հերթապահը, հսկիչ-անցագրային կետի հերթապահը, գնդի շտաբի հերթապահը զինվում են երկու լիցքավորված պահեստատուփ ունեցող ատրճանակներով: Իսկ սերժանտներից նշանակված հավաքակայանի հերթապահը, հսկիչ-անցագրային կետի հերթապահը, գնդի շտաբի հերթապահը, ինչպես նաև հսկիչ-անցագրային կետի հերթապահի օգնականները, ստորաբաժանումների հերթապահներն ու օրապահները, բացի հանրակացարանի օրվա վերակարգի կազմի մեջ մտնող կին զինծառայողներից, հավաքակայանի օրապահներն ու թղթատարները (ցրիչները) զինվում են սվին-դանակներով: 

 

Կանանց հատկացվող զենքի սահմանափակման խնդիրը հակասում է կին զիծառայողների մարտական հերթապահություն իրականացնելու թույլտվության մասին դրույթին, որով սահմանվում է նաև համապատասխան զենքի կրումը վերջիններիս կողմից։

 

Ելնելով Կանոնագրքի 264-րդ հոդվածում կին զինծառայողներին օրվա վերակարգի կազմում նշանակելու վերաբերյալ փոփոխություն կատարելու անհրաժեշտությունից, Կազմակերպությունն առաջարկել է «ՀՀ ԶՈւ ներքին ծառայության» կանոնագրքի 268-րդ հոդվածով սահմանել հերթապահության մեջ ընդգրկված բոլոր զինծառայողների զինվելու համար հավասար հնարավորություններ անկախ զինծառայողի սեռից։

 

Ի դեպ, ի գիտություն ընդունված առաջարկությունները, ըստ ՀՀ պաշտպանության նախարարության քննարկվելու է ՀՀ պաշտպանության նախարարությունում՝ իրականացվող բարեփոխումների շրջանակներում։

 

Միաժամանակ օրենսդրական փոփոխությունների վերաբերյալ  մի շարք առաջարկություններին ՀՀ պաշտպանության նախարարությունն անդրադարձել է առանձին։ Մասնավորապես՝ 2023 - 2024 թթ Զինված ուժերում կանանց իրավունքների վիճակի ուսումնասիրության ընթացքում Կազմակերպությունն արձանագրել էր, որ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով կանանց կամավոր հիմունքներով պարտադիր զինվորական ծառայության անցնելու դրույթը սահմանելու հետ մեկտեղ սահմանված չեն կանանց ֆիզիոլոգիական առանձնահատկությունները հաշվի առնող կարգավորումները, մասնավորապես՝ ժամկետային զինվորական ծառայության մեջ ընդգրկված կին զինծառայողների մոտ հղիության ժամանակաընթացքում վերջիններիս առողջական վիճակի զննության կարգը, ծառայողական պարտականությունների ծավալների վերաբերյալ կարգավորումը։ Առաջարկվել է «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքով սահմանել ժամկետային զինվորական ծառայության ընթացքում կին զինծառայողի մոտ հղիության առկայության դեպքում վերջինիս առողջական վիճակի հետազոտությունների իրականացման կարգը։ Ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարությունը տեղեկացրեց, որ նման կարգի սահմանման անհրաժեշտությունը բացակայում է, քանի որ բոլոր զինծառայողները նշված օրենքով սահմանված կարգով ապահովվում են որակյալ բժշկական օգնությամբ՝ համապատասխան գերատեսչական ռազմաբժշկական հաստատություններում կամ ՀՀ կառավարության որոշմամբ սահմանված կարգով, այլ բժշկական հաստատություններում։

 

Բժիշկ-մասնագետների կողմից տրված ծանրաբեռնվածության սահմանափակումների վերաբերյալ ցուցումների վրա հղի ժամկետային կին զինծառայողների համար ֆիզիկական վարժությունների ցանկ սահմանելու վերաբերյալ Կազմակերպության առաջարկությանն ի պատասխան ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտնեց, որ ՀՀ կառավարության 2018 թ N 404-Ն որոշմամբ՝ զինվորական ծառայության համար քաղաքացու կամ զինծառայողի պիտանիության աստիճանը որոշող հիվանդությունների ցանկը և վերջիններիս առողջական վիճակին հակացուցված զինվորական ծառայության պայմանները սահմանող դրույթների փոփոխությունների նախաձեռնումը գտնվում է ՀՀ առողջապահության նախարարության իրավասությունների շրջանակում, իսկ ՀՀ զինված ուժերում այդ գործընթացների համակարգումն իրականացվում է ռազմաբժշկական փորձաքննություն իրականացնող միակ հաստիքային մարմինը՝ ՊՆ կենտրոնական ռազմաբժշկական փորձաքննական կենտրոնը։

Դիտումներ՝ 490

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????