Հրապարակումներ | Նորություններ
Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի ծրագրերի համակարգող Օֆելյա Զալյանը 2019 թ․ դեկտեմբերի 2-ին Բրատիսլավայում մասնակցել է Քաղաքացիական հասարակության պլատֆորմի Խոշտանգումների դեմ պայքարի աշխատանքային խմբի հանդիպմանը, իսկ դեկտեմբերի 4-ին՝ ԵԱՀԿ նախարարների խորհրդի 26-րդ համաժողովին ընդառաջ կայացած ԵԱՀԿ Քաղաքացիական հասարակության զուգահեռ կոնֆերանսին։
Կոնֆերանսն ընդունեց խաղաղ հավաքների ազատության իրավունքի Բրատիսլավայի հռչակագիրը: Հռչակագիրը ներկայացնում է ԵԱՀԿ տարածաշրջանում հավաքների ազատության հիմնական սահմանափակումների համապարփակ վերլուծություն և խաղաղ հավաքների ազատության իրավունքի հզորացման վերաբերյալ առաջարկներ է ներկայացնում ԵԱՀԿ մասնակից պետություններին ու ԵԱՀԿ մարմիններին:
Բացի դրանից՝ Զուգահեռ կենֆերանսը հաստատեց փաստաթուղթն այն խնդրների մասին, որոնց առնչվում են շրջակա միջավայրի պաշտպանները՝ առողջ շրջակա միջավայրի իրավունքը ջատագովելիս և կլիմայի ճգնաժամի դեմ պայքարելիս:
Զուգահեռ կոնֆերանսը նաև 2019 թ. դեկտեմբերի 9-ին Փարիզում կայանալիք Նորմանդյան գագաթնաժողովի վերաբերյալ հայտարարություն ընդունեց, որում մտահոգություն է արտահայտվում Արևելյան Ուկրաինայում քաղաքացիական ազատությունների մակարդակի վերաբերյալ:
Վերջում Զուգահեռ կոնֆերանսը հայտարարություն ընդունեց՝ դատապարտելով Ռուսաստանի նոր օրենսդրությունը, ըստ որի՝ «օտարերկրյա գործակալներ» հասկացությունը վերաբերում է նաև ֆիզիկական անձանց:
Զուգահեռ կոնֆերանսի մասին տեղեկությունը և ընդունված փաստաթղթերը հասանելի են ԱՅՍՏԵՂ
Լուսանկարը՝ https://www.osce.org/