Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Հայտարարություն Բաց հասարակություն հիմնադրամներ – Հայաստանի դեմ վերջին իրադարձությունների վերաբերյալ

May 31, 2019

Հայտարարություններ | Հրապարակումներ

31 մայիս 2019

 

Բաց հասարակության հիմնադրամներ-Հայաստանը դատապարտում է հիմնադրամի դեմ նորերս բարձրացրած կեղծ մեղադրանքները մի փոքրաքանակ խմբի կողմից, որի նպատակն է անկայունացնել Հայաստանը և պառակտում սերմանել: Հնչեցրած ստախոսությունը, որը մեղադրում է հիմնադրամին ամեն հնարավոր հանցանքի մեջ՝ երկրի կառավարությանը ղեկավարելուց մինչև քաղաքացիական բախումների հրահրում, բացահայտ հերյուրանք է: Անձինք, որոնք կանգնած են այս հերյուրանքների հետևում ակնհայտ կերպով ցանկանում են խանգարել մեր երկրին, մեր կառավարությանը և մեր քաղաքացիներին այն կարևոր գործում, որ դրված է մեր առջև:   

 

Հայաստանը գտնվում է փոխակերպման շրջադարձային մի փուլում. փակ հասարակությունից՝ մարդու իրավունքների ու հիմնարար ազատությունների համատարած ոտնահարումներից, անհավասարությանից ու հանրային անվստահությունից անցում դեպի ժողովրդավար ու բաց հասարակություն:

 

Հեղափոխության սկզբից մենք սատարել ենք սիրո ու համերաշխության վրա խարսխված այս գործընթացը: Մենք կոչ ենք անում նոր Հայաստանին նվիրված բոլոր անձանց աշխատել միասին: Բաց հասարակություն հիմնադրամներ - Հայաստանը աջակցում է քաղաքացիական հասարակության կազմակերպություններին և բոլոր այն քաղաքացիներին, որոնք առաջ են տանում կայուն համակարգային բարեփոխումները ի նպաստ երկրի բոլոր քաղաքացիների: Մենք դատապարտում ենք բոլոր նրանց, որոնք ջանում են պառակտել մեր հասարակությունը վախի ու բռնության քաղաքականությամբ:

 

Բաց հասարակություն հիմնադրամներ - Հայաստանը իր դռները բացել է 1997 թ.-ին: Այդ օրվանից ի վեր հիմնադրամը օգնություն է ցուցաբերել քաղաքացիական հասարակության լայն շրջանակներին՝ ներառյալ ընտանեկան բռնության և խոշտանգումների դեմ աշխատանք ծավալած կազմակերպություններին, հետաքննող լրագրողներին ու լրատվամիջոցներին, մարդու իրավունքների պաշտպաններին և ընտրությունների ու պետական եկամուտների մոնիթորինգ անցկացնող կազմակերպություններին: Ավելի քան երկու տասնամյակ մենք գոհունակությամբ օժանդակել ենք նորարարական նախաձեռնություններ կրթության և հանրային առողջապահության ոլորտներում, որոնք ի թիվս այլ ծրագրերի ներառում են նոր մասնագիտացումների ու առարկաների հաստատումը և ավելի քան 6000 գիտական ամսագրերի հասանելիությունը խոշոր պետական բուհերում, ինչպես նաև պալիատիվ խնամքի և անբուժելի հիվանդների ամոքիչ բուժօգնության ներմուծումն ու զարգացումը: Այսօր մենք ունենք 22 աշխատակից և սատարում ենք 69 կազմակերպությունների ու անհատ ծրագրերի ամբողջ երկրում, որոնք աշխատում են բազմաթիվ ոլորտներում՝ սկսած մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությունից  մինչև ժողովրդավարական ինստիտուտների և որակյալ առողջապահական ու կրթական համակարգերի ամրապնդումը:

 

Դիտումներ՝ 2184

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????