ԵԽԽՎ-ն Եվրոպայի խորհրդի անդամ պետություններում ՀԿ-ների գործունեության սահմանափակումների վերաբերյալ ընդունել է բանաձև և դրա հիման վրա առաջարկներ ներկայացրել ԵԽ անդամ պետություններին։ Մենք ներկայացնում ենք Վեհաժողովի առաջարկություններն ու դրանց հետ կապված իրավիճակը Հայաստանում։
Վեհաժողովը հիշեցնում է, որ հասարակական կազմակերպությունները բաց և ժողովրդավարական քաղհասարակության գլխավոր ինստիտուտներից են և կարևոր նեդրում ունեն ժողովրդավարության, օրենքի գերակայության և մարդու իրավունքների զարգացման և իրագործման հարցում: Սակայն քաղհասարակության գործունեության տարածքը շարունակում է փոքրանալ Եվրոպայի խորհրդի մի շարք երկրներում, մասնավորապես՝ մարդու իրավունքների ոլորտում աշխատող ՀԿ-ների դեպքում, ինչը Վեհաժողովը մտահոգիչ է համարում։ Որոշ ՀԿ-ների շուրջ ծավալվում են զրպարտող արշավներ, և նրանց ակտիվիստները սպառնալիքներ են ստանում և հաշվեհարդարների ենթարկվում:
Նշենք, որ թիրախավորվում են մարդու իրավունքների և ժողովրդավարության արժեքները խթանող ՀԿ-երը։ Այսօր մենք տեսնում ենք, որ հեղափոխությունից հետո որոշ հասարակական խմբեր հանդես են գալիս մարդու իրավունքների և ժողովրդավարական արժեքների դեմ, թիրախավորում են այդ արժեքների հիման վրա տարիներ շարունակ գործող ՀԿ-երին, սպառնալիքներ հնչեցնում նրանց հասցեին, իսկ ներկայիս իշխանությունները պատշաճ չեն դիմագրավում և կանխում նման հարձակումները։
Որոշ խմբավորումներ հանդես են գալիս որպես ՀԿ-ներ, որոնց գործունեության հիմքում ատելության խոսքն ու խտրականությունն է, նրանք պայքարում են մարդու իրավունքների և ժողովրդավար արժեքներով առաջնորդվող ՀԿ-ների դեմ։
Նման հարձակումների մենք վերջին երեք տարիների ընթացքում ականատես եղանք Հայաստանում։ Դրանք արտահայտվում են սոցիալական ցանցերում ուղղորդված ապատեղեկատվություն տարածելու և գրասենյակների վրա հարձակումների միջոցով։ Մասնավորապես՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի գիշերը հանձակում տեղի ունեցավ ԲՀՀ-Հաաստանի գրասենյակի վրա, ինչը մինչ օրս չի արժանացել իշխանությունների գնահատականին։
Զրպարտող արշավի վառ օրինակ է 2021 թվականի հունվարի 22-ին ԲԴԽ անդամի թեկնածուների ընտրության համար հրավիրված ԱԺ նիստի ժամանակ ՀՀ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանի ելույթը։ Վերջինիս կարծիքով՝ թեկնածուներից մեկը, լինելով ԲՀՀ-Հայաստանի աշխատակից, գործել է ընդդեմ Հայաստանի, և այդ փաստը, համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի արձանագրության, վատ է ազդում թեկնածուի վարկանիշի վրա։
Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովն իհարկե արձագանքեց և հայտնեց, որ Թագուհի Թովմասյանի հրապարակած տեղեկությունը ներկայացված չէ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի եզրակացությունում։
ՀՔԱՎ-ը նամակով դիմել էր ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանին և նրա ուշադրությունը հրավիրել այն հանգամանքին, որ ԱԺ պատգամավոր Թագուհի Թովմասյանը, անտեսելով պատգամավորի դերն ու առաքելությունը ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքների ամրապնդման գործում, իր հայտարարությամբ արժեզրկում է ժողովրդավարական և իրավական պետության սկզբունքները։
ՀՔԱՎ-ը հորդորել է ԱԺ նախագահին պատգամավոր Թագուհի Թովմասյանի վարքագծի վերաբերյալ դիմել պատգամավորական էթիկայի հարցերով զբաղվող ժամանակավոր հանձնաժողով և դրա միջոցով տալ համարժեք գնահատական՝ պատգամավորների կողմից նմանատիպ հակասահմանադրական, հակաժողովրդավարական և մարդու իրավունքներն արժեզրկող վարքագծին։
ԵԽԽՎ 2021 թվականի ձմեռային նստաշրջանում «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավորներ Նարիա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը, անդրադառնալով ՌԴ ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնու անօրինական կալանավորման հարցին, հայտնել էին, թե իբր Հայաստանում «սորոսականները» կործանարար դեր են խաղում։
Մասնավորապես՝ Նաիրա Զոհրաբյանը, Ա․ Նավալնուն որակելով «սորոսական», զուգահեռներ անցկացրեց ՀՀ-ի հետ՝ նշելով, որ «սորոսի» մետաստազները քանդում են երկրների արժեքային համակարգը, ինչպես դա արել են Հայաստանում։
Նույն միտքը արտահայտեց Միքայել Մելքումյանը՝ նշելով, որ «սորոսականները», աջակցելով հեղափոխությանը և օգտագործելով արդարության դեֆիցիտը, իրագործեցին ապազգային քաղաքականություն և հանգեցրին պարտության։
Նշված օրինակներով Ազգային Ժողովի պատգամավորները նպատակաուղղված արշավ են իրականացնում, որի թիրախում Հայաստանի ՀԿ-ներն են։
Արշավի համար օգտագործվում է մինչև անգամ ԵԽԽՎ-ի նման միջազգային կառույցի հարթակը, որը հռչակում և պահպանում է հասարակական կազմակերպությունների գործունեության համար անհրաժեշտ սկզբունքները։
Վեհաժողովն արձանագրում է նաև, որ արտերկրից ֆինանսավորում ստացող ՀԿ-ների համար որոշ երկրներում մեծանում են հաշվետվություններ ներկայացնելու և տեղեկատվությունը հանրայնացնելու պարտավորությունները։ Օրենսդրական փոփոխությունների հիմքում են դրվում ահաբեկչության, փողերի լվացման կամ օտարերկրյա քաղաքական ազդեցության դեմ պայքարը։ Վեհաժողովը շեշտում է, որ պետությունները պետք է հստակ տարանջատեն «հաշվետվություններ ներկայացնելու պարտավորությունները» և «տեղեկատվությունը հանրայնացնելու պարտավորությունները»։
Հայաստանի դեպքում գործածության մեջ դրվեց «Հասարակական կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը։ Նախագծի հիմքում ՖԱԹՖ 8‑րդ հանձնարարականի պահանջներն են, համաձայն որոնց՝ երկրները պետք է ուսումնասիրեն ահաբեկչության ֆինանսավորման նպատակով ռիսկերը։
ՀՔԱՎ-ը այս նախագիծը որակել էր որպես հրապարակայնության քողի տակ պետության անհարկի միջամտության միջոց, որը կարող է գնահատվել որպես ՀԿ-ների գործունեության խոչընդոտում:
Վեհաժողովն ուրախություն էր հայտնել, որ որոշ անդամ պետություններ փոխել են ՀԿ-ներին առնչվող իրենց օրենսդրությունը և ստեղծել քաղհասարակության գործունեության համար նպաստավոր միջավայր։
Լիահույս ենք, որ մոտ ապագայում Հայաստանը ևս հաշվի կառնի Վեհաժողովի առաջարկությունները, կստանձնի իր պարտավորությունները և կաջակցի քաղհասարակության՝ ժողովրդավար ու բաց պետության ձևավորման ուղղությամբ գործունեությանը։
Հասարակական կազմակերպությունների գործունեության համար պետության կողմից անհրաժեշտ պայմանների ապահովումը ենթադրում է ոչ միայն օրենսդրական երաշխիքների ձևավորում, այլ նաև հասարակական կազմակերպությունների և նրանց ներկայացուցիչների դեմ ատելության խոսքի, սպառնալիքների դեպքերի կանխարգելում, ինչպես նաև նման դեպքերի վերաբերյալ հստակ դիրքորոշումների ներկայացում, արդյունավետ քննության իրականացում։
PACE adopted a resolution on Restrictions on NGO activities in Council of Europe member States and based on it, made recommendations to the Council of Europe member states. We hereby present the recommendations of the Parliamentary Assembly and the relevant situation in Armenia.
The Assembly recalls that non-governmental organisations (NGOs) are a key component of an open and democratic civil society and make an essential contribution to the development and realisation of democracy, the rule of law and human rights. However, the civil society space continues to shrink in several Council of Europe member States, particularly in the case of NGOs working in the field of human rights, and the Assembly considers it concerning. Moreover, certain NGOs are the subject of smear campaigns and their activists suffer threats and reprisals.
It should be mentioned that NGOs promoting human rights and democracy values are targeted. Today, we see that after the revolution, some public groups are against human rights and democratic values, these groups target and voice threats against the NGOs operating on the basis of those values for years on end, while the current authorities do not properly resist and prevent such attacks.
Some groups present themselves as NGOs, whose activity revolves around hate speech and discrimination, they struggle against NGOs guided by human rights and democratic values.
We witnessed such attacks in Armenia over the past three years. They are manifested by dissemination of directed misinformation in social networks and attacks on offices. In particular, on the night of 9 November 2020, OSF-Armenia office was attacked, and to date, the authorities have not given an assessment to that attack.
A vivid example of a smear campaign is the speech delivered by the RA NA MP Taguhi Tovmasyan during the NA session invited on 22 January 2021 for the selection of the Supreme Judicial Council members. In her opinion, one of the candidates, being an employee of the OSF-Armenia, acted against Armenia, and according to the protocol of the Commission on the Prevention of Corruption, that fact had a negative impact on the candidate’s rating.
The Commission on the Prevention of Corruption, surely, responded and stated that the information publicized by Taguhi Tovmasyan was not presented in the conclusion of the Commission on the Prevention of Corruption.
HCA Vanadzor applied to the RA NA President Ararat Mirzoyan in a letter and drew his attention to the condition that the NA MP Taguhi Tovmasyan, ignoring the role and mission of the MP in strengthening the principles of a democratic state governed by the rule of law, made a statement that devalued the principles of a democratic state governed by the rule of law.
HCA Vanadzor urged the NA President to apply to the Ad-hoc Committee on Parliamentary Ethics regarding the behaviour of MP Taguhi Tovmasyan and thus give an adequate assessment to MPs’ anti-constitutional, anti-democratic behaviour devaluing human rights.
During the PACE 2021 winter session, ″Prosperous Armenia″ party MPs Naira Zohrabyan and Mikayel Melkumyan touched upon the illegal arrest of the RF opposition politician Alexei Navalny and stated that ″the people (acolytes) of Soros″ have a destructive role in Armenia.
In particular, Naira Zohrabyan qualified A. Navalny as ″an acolyte of Soros″ and drew parallels with the RA, mentioning that the metastases of ″Soros″ destroy the value system of countries, as they have done in Armenia.
Mikayel Melkumyan expressed the same thought, mentioning that ″the people of Soros″, supporting the revolution and making use of the deficit of justice, implemented an anti-national policy and led to a defeat.
In the mentioned examples, the National Assembly MPs carry out a campaign targeted at the NGOs of Armenia.
For the implementation of the campaign, even the platform of an international organization such as the PACE is used, which proclaims and maintains the principles necessary for the activity of NGOs.
The Assembly also records that certain member States’ legislation impose excessive reporting and public disclosure obligations on NGOs receiving funding from abroad. Imposing the obligations on NGOs is done for the purpose of combating terrorism, money laundering or preventing foreign political influence. The Assembly stresses that States must draw a clear distinction between “reporting obligations” and “public disclosure obligations”.
In case of Armenia, the RA Draft Law ″On making amendments and addenda to the RA Law on Non-Governmental Ogranizations″ was brought into effect. The draft is based on the requirements of recommendation 8 of FATF, according to which, countries must review the risks of terrorist financing.
HCA Vanadzor qualified this draft as a measure of undue state interference under the guise of publicity, which can be assessed as hindering the activity of NGOs.
The Assembly was pleased to note that certain member States have amended their legislation concerning NGOs and established an environment conducive to civil society activities.
We are hopeful that in the near future, Armenia will also take into account the Assembly’s recommendations, undertake its obligations and support civil society activities aimed at the formation of a democratic and open state.
Ensuring of the necessary conditions for the activity of non-governmental organizations by the state implies not only formation of legislative safeguards, but also prevention of hate speech and threats against non-governmental organizations and their representatives, as well as presentation of a clear position regarding such cases and effective investigation into them.
[:]