Հելսինկյան քաղաքացիական
ասամբլեայի Վանաձորի
գրասենյակ

Խաղաղաշինության դասընթաց Շիրակի մարզում

2023թ․-ի նոյեմբերին European Intercultural Forum-ը, որի հայաստանյան գործընկերն է Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակը, իրականացրել է խաղաղաշինությանը նվիրված դասընթացների շարք։ Դասընթացները վերապատրաստել են  ՀՔԱՎ-ի չորս ներկայացուցիչների։ 

 

Գրասենյակի աջակցությամբ վերապատրաստված մասնագետները Հայաստանի  չորս համայնքներում իրականացնելու են խաղաղաշինությանը նվիրված դասընթացներ դեռահասների հետ։ 

 

Առաջին դասընթացը տեղի է ունեցել 2024թ․-ի նոյեմբերի 2-ին Շիրակի մարզի «Գյումրու երիտասարդների տուն» բաց երիտասարդական կենտրոնում։ Դասընթացին մասնակցել են 13-18 տարեկան Գյումրու տարբեր դպրոցների աշակերտներ։ Դասընթացի ժամանակ աշակերտները ծանոթացել են կոնֆլիկտների, դրանց ծագման, հաղթահարման և ոչ բռնի հաղորդակցության հետ։ 

 

Հաջորդ դասընթացները նախատեսվում են Էջմիածնում, Արմավիրում և Գավառում։ 

Կիսվել՝

Եթե խախտվել են ձեր իրավունքները`

զանգեք +374 77 042268

Կարդալ նաև

Զեկույցներ

Նմանատիպ նյութեր