Helsinki Citizens' Assembly-Vanadzor

menu

Դատարանը արձանագրել է, որ վարչական ակտը կայացվել է օրենքի խախտմամբ. ՊԵԿ-ի դեմ հայցը բավարարվեց

September 9, 2021

Գործունեություն | Իրավական աջակցություն | Իրավական աջակցություն | Հրապարակումներ | Նորություններ

Դատարանը բավարարեց Արման Ղալեչյանի հայցն ընդդեմ Պետական եկամուտների կոմիտեի` անվավեր ճանաչելով վերջինիս կողմից կայացված վարչական ակտը:

 

2020 թվականի հուլիսի 28-ին Արման Ղալեչյանի վագոն-տնակ, որտեղ նա պատրաստվում էր ձեռնարկատիրական գործունեություն ծավալել, այցելել են 2 հոգի և ներկայացել որպես հարկայինի աշխատակիցներ։ Նրանք հորդորել, ուղղորդել են Ա. Ղալեչյանի հորը միջոցներ ձեռնարկել և գրանցվել որպես անհատ ձեռներեց՝ հետագայում գործունեություն ծավալելու օրինականությունն ապահովելու նպատակով։

 

Աշխատակիցներից մեկը համոզել է հորը, այնուհետև՝ Ա. Ղալեչյանին, ստորագրել մի  փաստաթղթի տակ, որը, իրենց հավաստմամբ, խախտում գրանցելու մասին  չի եղել, քանի որ, նախ, վերջիններս հավաստիացրել են, որ այդ պահին որևէ ձեռնարկատիրական գործունեություն չեն իրականացրել, այլ վաճառել են իրենց բանջարաբոստանային բարիքները, և պատրաստվել են օրինական գրանցվելուց հետո միայն սկսել աշխատել։  Սակայն, ինչպես պարզվել է, նրանք արձանագրել են, թե իբր իրենք աշխատել են 22.07.2020թ․ մինչև 03.08.2020թ․ և ստացել են ձեռնարկատիրական եկամուտ՝ 112.000 ՀՀ դրամ. փաստացի, Արման Ղալեչյանի հայրը, ապա նաև նա, ստորագրել են իրենց կողմից խախտում թույլ տալու մասին ապօրինի և անհիմն կազմված արձանագրություն:

 

Այնուհետև Ա. Ղալեչյանը ստիպված գնացել և ձեռնարկատիրական գործունեությունը կասեցրել է, քանի որ գնված մրգերը և սեփական հողամասում աճեցման եղանակով արտադրված բանջարեղենն ամբողջությամբ փչացել էին` կորոնավիրուսային համավարակով հիվանդանալու պատճառով։

 

Կայացված ակտը ամբողջովին անհիմն համարելով` ՀՔԱ Վանաձորի գրասենյակի աջակցությամբ Ա. Ղալեչյանը դիմել է դատարան` անվավեր ճանաչելու այն․ ՀՔԱՎ փաստաբաններ Արայիկ Զալյանը և Նուշիկ Տեր-Մովսիսյանը ստանձնել էին նրա իրավունքների պաշտպանությունը։

 

ՀՀ վարչական դատարանը,  հետազոտելով ու գնահատելով գործով ձեռք բերված ապացույցները, 2021 թ․ հունիսի 16-ին վճռել է բավարարել  հայցը` հաշվի առնելով, որ նախ ՀՀ հարկային օրենսգրքի ապօրինի գործունեության հայտնաբերման վերաբերյալ հոդվածը  չի կիրառվում անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ և իրացմամբ զբաղվող  անձանց նկատմամբ, այսինքն՝ այն դեպքում, երբ ֆիզիկական անձը զբաղվում է անմիջականորեն գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ և իրացնում է իր իսկ կողմից արտադրված գյուղատնտեսական արտադրանքը, ապա նման գործունեությունը չի համարվում ապօրինի և չի տուգանվում. Ա. Ղալեչյանը ներկայացրել է բավարար ապացույցներ այն մասին, որ այդ ժամանակահատվածում նա վաճառել է նաև սեփական հողամասի բանջարեղենը, իսկ Կոմիտեն չի հիմնավորել այդ մթերքի՝ անմիջականորեն Արման Ղալեչյանի կողմից արտադրված չլինելու հանգամանքը: Դատարանը ընդգծել նաև, որ Կոմիտեն, կրելով իր կողմից ընդունված վարչական ակտի ընդունման համար հիմք հանդիսացած փաստերի ապացուցման բեռը, չի կատարել իր այդ պարտականությունը` չապացուցելով Ա. Ղալեչյանի կողմից իրացվող գյուղատնտեսական արտադրանքն անմիջականորեն հայցվորի կողմից արտադրված չլինելու հանգամանքը։



Վարչական մարմինը պարտավոր է ապահովել փաստական հանգամանքների բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննարկումը` բացահայտելով գործի բոլոր, այդ թվում` վարույթի մասնակիցների օգտին առկա հանգամանքները: Օրենքների պահպանմանը հետևելով` կբացառվեն անձանց իրավունքների խախտումները, իսկ օրենքի խախտմամբ կայացվող ակտերի շարունակական պրակտիկան կդադարի։

Դիտումներ՝ 111

Հետադարձ կապ

Ընտրել համապատասխան կապը

  • ???????
    A A A
  • ?????????
    arial verdana tahoma
  • ???????????
    regular light bold
  • ??????????????
    1px 2px 3px
  • ???????? ?????
    ???? ??????? ??? ???????? ??? ???
  • ???? ??????
  • ?????? ??????